Ընդամենը մի քանի օր առաջ Քեթրին Զետա-Ջոնսն ու Մայքլ Դուգլասը կրկին սկսել են ամուսնական մատանիներ կրել: Դատելով ամեն ինչից՝ ամուսինների վերամիավորման մասին լուրերը միայն բամբասանք չեն:
Դերասանները վերջնականապես հանգստացրել են իրենց երկրպագուներին, ովքեր մտահոգվում էին հնարավոր ամուսնալուծության պատճառով: 69-ամյա Դուգալսը Facebook-ի իր էջում հրապարակել է ընտանեկան լուսանկարներ, որոնք արվել են Կանադայում ընտանիքի անցկացրած հանգստյան օրերի ընթացքում:
Դահուկներով Մայքլը սահում է 44-ամյա Քեթրինի, որդու և դստեր հետ միասին:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ամուսիններին կրկին միասին են նկատել, գրում է spletnik.ru-ն:
Հուսով ենք, որ 2014 թ. դերասանական զույգի համար հաջող տարի կլինի, և նրանց բոլոր տարաձայնությունները անցյալում կմնան:









































