Tuesday, 28 07 2026
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Քոչարյանը պատրաստվում է հակագրոհի․ հակահեղափոխության ռևանշը պետք է բացառել

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների երեկվա ասուլիսից ակնհայտ է, որ նրա պաշտպանական թիմի կողմից գործադրվելու են բոլոր հնարավոր միջոցները՝ Ռոբերտ Քոչարյան խափանման միջոցը փոխելու համար։ Գուցե այս պահին ասվածը ֆանտաստիկայի ժանրից է թվում, բայց միանգամայն հնարավոր սցենար է, մանավանդ, որ առաջիկա օրերին երկրորդ նախագահի փաստաբաններն անկասկած վերաքննիչ բողոք կներկայացնեն ու շատ շուտով Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննարկման առարկա կդառնա Վերաքննիչ դատարանում։

Ուրեմն, Քոչարյանի փաստաբաններն անելու են հնարավոր առավելագույնն, որպեսզի իրենց պաշտպանյալը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվի՝ գոնե գրավի կիրառմամբ։ Մարտի 1-ի գործով արդեն նման նախադեպ գոյություն ունի․ անցած գիշեր նույն հոդվածով մեղադրվող Յուրի Խաչատուրովը խուսափեց կալանքից հենց գրավի շնորհիվ։ Առհասարակ՝ գրավի ինստիտուտը Հայաստանում արժեզրկվել է՝ ինչքան հնարավոր է, ու վերջին երկու ամսում հասարակական հնչեղություն ունեցող գործերում ստացել է լայն կիրառում։ Նախկին համակարգից՝ այսպես կոչված, «հալածյալները»՝ ՊՊԾ գունդ գրավողներն ու ահաբեկչական ակտ և թալան իրականացրածներն, ազատվում են շատ ավելի «համեստ» գումարով՝ վճարելով հինգ հարյուր հազարից՝ մինչև երկու միլիոն դրամ գրավ, իսկ քրեաօլիգարխիայի «կարկառունները»՝ «գոլդ» թվերով։ Օրինակ՝ նույն Վերաքննիչ դատարանը Սերժի Վաչոյի համար նշանակեց մեկ միլիարդ դրամ գրավ։ Չկարծեք, թե այդ գումարից գեներալ-համհարզը նեղվեց կամ Սերժ Սարգսյանը նվաստացավ․ դա ավելի շատ ծաղր եղավ Հայաստանի արդարադատության համար, որը գրավի չափը նշանակում է ոչ թե հանցագործության բնույթից կամ ՔՕ համապատասխան հոդվածի տրամաբանությունից, այլ՝ մեղադրյալի ազդեցիկությունից կամ գույքային ցենզից ելնելով։ Սա արդեն ծաղր է արդարադատության նկատմամբ։

Վերաքննիչ դատարանը հաստատ մեկ անգամ էլ կարող է ծաղրել հայրենի արդարադատությանը՝ Քոչարյանի համար գրավի չափ նշանակելով, ասենք, երկու միլիարդ դրամ, որը Քոչարյանի համար ձեռքի ծախսի գումար է։ Համենայն դեպս, երկու միլիարդը Քոչարյանի պարագայում կարող է ողջամիտ թիվ լինել․ ի վերջո՝ Քոչարյանի կալիբրը չի կարող համեմատելի լինել նրա ժառանգորդի համհարզի ազդեցիկության հետ։

Հասարակությունը չի կարող հույսը դնել Վերաքննիչ դատարանի օրինապաշտության կամ ողջամտության վրա․ այս երկու հատկանիշները դատական համակարգի այս սեգմենտում, որպես կանոն, բացակայում են։ Մի շատ կարևոր հանգամանք գոյություն ունի․ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Վազգեն Ռշտունին է՝ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մերձավորը, այլ խոսքով՝ հենց քրեաօլիգարխայի այս ֆավորիտն է նշանակելու դատավորների այն եռյակին, որը քննելու է Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը։

Չենք բացառում, որ քրեաօլիգարխիան լայն ճակատով աշխատանք կտանի Ռշտունու հետ՝ իր «պախանին» ազատության մեջ տեսնելու համար։ Պետք չէ հույս ունենալ,  որ Ռշտունին կդողա հեղափոխությունից, կամ էլ՝ չի գայթակղվի Քոչարյանի միլիարդներով։

Խիստ կենսական է, որ Ռոբերտ Քոչարյանը նախաքննության ընթացքում մնա ճաղերի հետևում։ Նման պահանջի հիմքում ոչ դաժանությունն է, ոչ էլ՝ Քոչարյանի սիրելի փաստաբանների նույնքան սիրելի արտահայտությունը՝ քաղաքական վենդենտան։ Քոչարյանը տիրապետում է ահռելի ֆինանսական միջոցների, ունի կոմպրոմատներ, որի մասին ակնարկեց անգամ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, չթաքցնենք՝ տիրապետում է նաև անցանկալի մարդկանց վերացնելու «փեշակին»․ ասել կուզի, որ կարող է էապես ազդել նախաքննության օբյեկտիվության վրա, եթե գտնվի ազատության մեջ։

Հասարակության և  Մարտի 1-ի բացահայտման հարցով պահանջատեր բոլոր ուժերի խնդիրն է՝ բոլոր հնարավոր միջոցներով կանխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հնարավորությունը։ Քոչարյանի ազատության մեջ հայտնվելը մարտահրավեր կլինի հեղափոխությանը։ Կարծում ենք՝ հասարակությունը որևէ կերպ չպետք է հույսը դնի քրեաօլիգարխիկ սնուցում ստացող մեր դատական համակարգի վրա և իր ակտիվ քաղաքացիական կեցվածքով պետք է հետամուտ լինի Մարտի 1-ի հանցագործության լիարժեք բացահայտմանը։ Քոչարյանի կալանավորումը հեղափոխության հաղթանակի հերթական հանգրվանն է, որից նահանջել չի կարելի։

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում