Sunday, 26 07 2026
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Ռուսական աղբյուր. «Մոսկվան ոչ պրոֆեսիոնալ է որակում Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու վերաբերյալ Երևանի հայտարարությունը». ՏԱՍՍ

«Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է որակում Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու ՀՀ ԱԳՆ հայտարարությունը»,- այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին:

«Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն հնչեցրեց իր ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ զարմացնող առաջարկ՝ ուղղված ՀԱՊԿ անդամ երկրներին՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»,- նշել է գործակալության զրուցակիցը: Շարունակելով` գործակալության աղբյուրն ասել է. «Նման հայտարարություններն առավել տարօրինակ են, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել արտաքին քաղաքական գերատեսչության անձնակազմի վրա, որը դեռ վերջերս է ՀԱՊԿ-ին ներկայացրել Խաչատուրովի թեկնածությունը, և ամենակարևորը, հիանալի կերպով տեղյակ է ընթացակարգից, համաձայն որի՝ հենց Հայաստանը պետք է սկսի գլխավոր քարտուղարին ետ կանչելու գործընթացը, որն այդ երկրի ներկայացուցիչն է»:

Զրուցակիցն ընդգծել է, որ Երևանն ինքը պետք է գրավոր կերպով տեղեկացնի ՀԱՊԿ-ին, միայն այդ ժամանակ կսկսվի գլխավոր քարտուղարի իրավասությունների դադարեցման գործընթացը:

«Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն իրենց ձեռնտու չէ այդ պաշտոնում, ապա Հայաստանից ՀԱՊԿ-ին պետք է համապատասխան գրավոր ծանուցում ուղարկվի, և միայն դրանից հետո կսկսվի պաշտոնական գործընթացը, և ոչ թե՝ «գլխավոր քարտուղարի փոխարինման», այլ նրա իրավասությունների դադարեցման»,- նման դիտարկում է արել գործակալության աղբյուրը:

Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ-ներից մեկին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր. «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին է, և մեծ կարևորություն տալով կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին»։

Միևնույն ժամանակ՝ նշենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում