Sunday, 26 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»

Արցախում որոշ քաղաքական ուժեր սպաներին ստիպում են մասնակցել հավաքների. ՊԲ հրամանատարը զգուշացնում է

Այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին, անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանի կողմից նոր զինտեխնիկայի ձեռք բերմանը, մասնավորապես՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին, իսրայելական Israel Aerospace Industries-ի արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին, որի հրթիռի տրամաչափը 610 մմ է, առավելագույն հեռահարությունը՝ 300 կմ:

Մնացականյանը նշեց, որ նույնատիպ զենք ունի նաև մեր զինուժը, և խոցելու հնարավորությունները նույնն են. «Բոլորն էլ օպերատիվ մարտավարական հրթիռներ են: Մենք ունենք նույն հնարավորությունները, ինչ Ադրբեջանը, և տարբերություն չեմ տեսնում»: ՊԲ հրամանատարը հաստատեց, որ Պաշտպանության բանակը հարվածային ԱԹՍ-ներ ունի՝ տարբեր տեսակների:

Անցում կատարելով Արցախի ներքաղաքական իրավիճակին՝ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ այդ իրավիճակը չի՞ ազդում Զինված ուժերի բնականոն աշխատանքի վրա, ասաց՝ բանակը մեր հասարակության մի մասն է, ինչ-որ բաներ որ կատարվում են, հնարավոր չէ՝ չազդեն:

Նախարարի խոսքով՝ ինքը ահազանգ է ստացել, որ որոշ քաղաքական ուժեր, դրանց անդամները այս կամ այն սպայի ու պայմանագրայինի ստիպում են մասնակցել իրենց հավաքներին՝ դրանից հետո պահանջելով գործընթացում ընդգրկել իրենց ընկերներին, բարեկամներին: «Բայց համաձայն ՀՀ Սահմանադրության՝ զինված ուժերը պաշտպանում են չեզոքություն, իրավունք չունեն անդամակցելու այս կամ այն հասարակական կազմակերպությանը, կուսակցություններին, վճարովի աշխատանք կատարելու: Ահազանգ էր եղել, և վերջին ռազմական խորհրդի ժամանակ ես ևս մեկ անգամ շեշտել եմ, որ ով նման քայլի դիմի՝ կստանա օրենքի համապատասխան արձագանք, ու համարժեք ծառայողական քննություն կնշանակվի»,- հայտարարեց Լևոն Մնացականյանը:

Մեր ճշտող հարցին՝ այդ ահազանգը կապ ունի՞ Արցախի նախագահ Բակ Սահակյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, Պաշտպանության բանակի հրամանատարը կարճ պատասխանեց՝ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում