ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ նախնական, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն ազգային վիճակագիրների՝ 2018թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 9.6%: Մայիսի նկատմամբ աճը կազմել է 12.4%: Հունվար-հունիս ամիսներին՝ առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 8.9%: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Բաբկեն Թունյանի հետ:
Նրա խոսքով ժամանակ է պետք հասկանալ, թե տնտեսական աճը որքանով է պայմանավորված ստվերի դեմ պայքարով․ «Պետք է բիզնեսին հնարավորինս մեղմ վերաբերել: Գործարարները անորոշ վիճակում են, վախեցած՝ ինչ-որ նախագծեր սկսելուց, դա ուղերձ է ներդրողների համար»:











































