Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

«Ընդդիմադիր ես ո՞ւմ հանդեպ՝ Նիկոլ Փաշինյանի՞․․․․ Երևանը լոզունգներով չի ապրում»

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմադիր ուժերը, որոնք ներկայացված են Երևանի  ավագանիում, այդքան էլ պատրաստված չէին այսպիսի շուտ հրաժարականի, որովհետև եթե պահանջում ես հրաժարական, ապա գոնե պետք է պատկերացնես, թե ինչ է հաջորդելու հրաժարականից հետո և այս առումով ինձ թվում է, որ  նրանք ցայտնոտի մեջ են գտնվում, մինչդեռ այս իրավիճակը նրանց համար պետք է սպասելի լիներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականին ու Երևանի  նոր քաղաքապետի ընտրության հարցին։

Նշենք, որ հուլիսի 16-ին Երևանի ավագանու  նիստում պետք է որոշվի Երևանի քաղաքապետ ընտրվում է եղած ավագանու կազմից, թե ավագանին լուծարվելու է և նշանակվելու են  նոր ավագանու ընտրություններ։ Նկատենք նաև, որ այս պահի դրությամբ  քաղաքապետի թեկնածու առաջադրվել է  միայն «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից Զարուհի Փոստանջյանը, իսկ ՀՀԿ-ն ու «Ելք» խմբակցությունները թեկնածու դեռևս չեն առաջադրել։

Գնահատելով Զարուհի Փոստանջյանի քաղաքապետ ընտրվելու հավանականությունն ու նրա շանսերը, Արամ Նավասարդյանը նշեց․ «Չեմ կարծում, որ «Երկիր Ծիրանի»-ն ունենա մեծամասնություն․ այո, նրանք փորձել են ակտիվ գործել, բայց հաշվի առնելով «Ելք»-ի հաջողությունները՝ հիմա որպես ընդդիմադիր  ավելի շատ ընկալվում է «Ելք»-ը։  Զարուհի Փոստանջյանը որպես ընդդիմադիր գործիչ՝ ըստ մեր հետազոտությունների  մշտապես հավաքել է բարձր ցուցանիշներ, բայց  պատկերն  այս թավշյա հեղափոխությունից հետո  բավականին փոխվել է, այսինքն նրա ընդդիմադիր կեցվածքը հիմա չի հասկացվում՝ ընդդիմադիր  ես ո՞ւմ հանդեպ՝  Նիկոլ Փաշինյանի՞, հա՞ , թերևս ինձ համար սա անհասկանալի է, որովհետև ընդդիմադիր լինելու պահանջարկը հիմա նվազել է»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  լրջագույն խնդիր է այն, որ այս կամ այն ընտրությունների ժամանակ քաղաքական գործիչները փորձում են մեսիջներ   ուղարկել մեկը մյուսին, դրա փոխարեն պատշաճ ուշադրություն չդարձնելով  իրենց ընտրվելու ծրագրի բովանդակությանը։

«Երևանը  այն քաղաքը  չէ, որ բավարարվի միայն լոզունգներով,  այդ լոզունգներով  Երևանը չի ապրում, պետք է մի այնպիսի թիմը, որը կարողանալու է այդ բոլոր խնդիրները լուծել, իսկ Երևանը շատ բարդ և լուրջ տնտեսություն է»,-նկատեց Նավասարդյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում