Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Արտահերթ ընտրություններ. էյֆորիայի մեջ գտնվող ժողովուրդը կունենա քվեարկելու, բայց ոչ ընտրելու հնարավորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրերս ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը, նշել էր, որ իրենք ցանկություն ունեն մյուս քաղաքական ուժերին հնարավորություն տալ պատրաստվել այդ ընտրություններին, քանի որ քաղաքական դաշտի համար Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն անակնկալ էր։

Այս պահին իհարկե հստակ չէ, թե երբ են անցկացվելու արտահերթ ընտրությունները, նույնիսկ հստակ չէ, թե ինչ ձևաչափով է այդ ընտրություններին մասնակցելու ինքը՝ վարչապետ Փաշինյանը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Ընտրություններին ինտենսիվորեն պատրաստվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն արդեն իսկ հայտարարել է 50+1 տոկոս ձայն ստանալու ցանկության մասին։ Այս օրերին կուսակցությունը հզորացնում է իր տարածքային կազմակերպությունները։

Առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտարարություն է արել նաև «Ժառանգություն»-ը։ Կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բարձր է գնահատում «Ժառանգության» շանսերը, միևնույն ժամանակ շեշտում է՝ «Ժառանգությունն» այս իշխանություններին ընդդիմություն չէ. «Տրամաբանական չի լինի, եթե «Ժառանգություն»-ը դեմ լինի իր իսկ մասնակցությամբ ստեղծված ժողովրդի իշխանությանը։ Մենք բոլորս միասին հասել ենք մի կետի, որ ցանկացել ենք տարիներ շարունակ»։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն այս օրերին հանդիպումներ, կոնսուլտացիաներ է ունենում թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. «Երևի տեղյակ եք՝ հարցազրույցներից մեկում Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած այն կարծիքին, որ կողմ ենք ընդհանուր համաժողովրդական ցուցակով ընտրություններին մասնակցելուն։ Բնականաբար, ճիշտ կլիներ՝ ընդհանուր ժողովրդական ցուցակով գնալ ընտրություններին, բայց եթե դա չստացվի, մենք չենք խռովելու, կմասնակցենք այն ֆորմատով, որ այդ պահին հարմար կգտնենք»։

Սուսաննա Մուրադյանը հավելեց, որ իրենց քաղաքական օրակարգը հստակ կլինի առաջիկայում՝ կախված կլինի նաև իշխանության գործողություններից։ «Եթե իրենք չեն կամենա մեկ միասնական ցուցակով գնալ, կորոշենք՝ ինչ կարգավիճակով և օրակարգով կմասնակցենք ընտրություններին»,- եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ վտանգ կա, որ առաջիկա ընտրություններում կլինի արդար քվեարկություն, բայց ընտրության հնարավորությունը թույլ լինի։ «Այն էյֆորիան, որ ձևավորվել է հեղափոխությունից հետո՝ հայտնի կերպարներին բռնել-բաց թողնելը, գողացած գումարներ հայտնաբերելը, եթե դա շարունակվի մինչև արտահերթ ընտրությունները, ապա ընտրության հնարավորությունը կպակասի։ Հանրությունն այս պրոցեսներից ոգևորված է ու զրկվում է ընտրելու հնարավորությունից։ Ուստի վտանգ կա, որ ձայների մեծամասնությունը կվերցնի Նիկոլ Փաշինյանը և մենք չենք ունենա քաղաքական դաշտ։ Հիմա մյուս ծայրահեղությունն է, ժողովուրդը ոգևորված է այս գործընթացներով՝ ընտրության հնարավորությունը պակասում է ու իշխանությունը մնում է առանց լուրջ ընդդիմության։ Հիմա ոչ, բայց ժամանակի ընթացքում դա կվնասի մեր պետականությանը»,- ասաց Մակեյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այն ընդդիմությունը, որ պայքարել է վարչախմբի դեմ, հիմա դուրս է քաղաքական պրոցեսներից. «Առաջին հայացքից ոգևորիչ է, որ դրական գործընթացներ են, բայց քաղաքական դաշտի ձևավորման առումով գործընթացը դրական չէ»։

Միևնույն ժամանակ Պետրոս Մակեյանը շեշտում է՝ այժմ քննարկումներ են գնում, ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն նաև Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր»-ը ու չի բացառվում, որ համագործակցության հնարավորություն ստեղծվի։ «Բայց իմ նշած խնդիրները մնում են ուժի մեջ։ Ես չեմ կասկածում, որ Փաշինյանը ազատ քվեարկության հնարավորություն կստեղծի, բայց հանրությունը պետք է ոչ միայն քվեարկելու, այլ ընտրելու հնարավորություն ունենա»,- եզրափակեց նա։

Խորհրդարանն առանց ՀԱԿ-ի չի պատկերացնում կուսացկության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ ՀԱԿ-ն առայժմ ընտրություններին մասնակցելու ձևաչափի և օրակարգի վերաբերյալ հստակեցում չունի։ Տեղեկացանք, որ հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի կուսակցության առաջիկա վարչության նիստում։ Օրերս Արամ Մանուկյանը, հիշեցնեմ՝ հայտարարել էր, որ իրենք ամենաինտելեկտուալ, ամենալավ քաղաքական թիմն ունեցող ուժն են, և ՀԱԿ-ը պետք է պարտադիր լինի խորհրդարանում. «30 տարվա մեջ մեր մոտեցումներում և ծրագրային դրույթներում որևէ փոփոխություն չի եղել»,- ասել էր Մանուկյանը։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ առաջիկա արտահերթ ընտրություններին անպայման մասնակցելու են, այժմ սպասում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի զանգին, որպեսզի ներկայացնի իրենց առաջարկները։ «Իհարկե պարտավոր ենք մասնակցել, ուղղություն տալ, որպեսզի այն ճանապարհը, որ մենք անցել ենք 40 տարվա ընթացքում, իրենք գոնե 4 ամսվա մեջ անցնեն։ Դա մեր պարտքն է»,- ասաց նա։

Հայրիկյանը նշեց՝ իրենց ծրագիրը կապված է Սահմանադրության հետ, բայց դրան զուգահեռ նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկներ ունեն։ Մեր զրուցակիցը նշում է՝ նոր իշխանությունները արտաքին քաղաքականության առումով շարունակում են նախորդ իշխանությունների քաղաքականությունը։ «Փաստորեն մնում են Սերժի գծի վրա, մեր գիծը շեշտված կլինի, ոչ միայն մենք գնանք, այլ ռուսներին էլ տանենք։ Մի ժամանակ մեր հետևից եկել են Առևտրի համաշխարհային կազմակերպություն, հիմա էլ թող գան Եվրոպա»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում