Saturday, 25 07 2026
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr

Վերադառնալու և օգնելու եմ բացահայտել նախկին իշխանության կեղտոտ գործերը․ Լևոն Մարկոս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը։

– Պարոն Մարկոս, կառավարության ծրագիրը հաստատվել է։ Հիմա առավել շատ խոսում են ներդրումների անհրաժեշտության մասին։ Ձեր կարծիքով՝ ներդրումների հոսք կլինի՞ այս ծրագրից հետո։ Անձամբ Դուք պատրա՞ստ եք գալ ու ներդրումներ անել Հայաստանում։

– Իմ անունից կարող եմ ասել՝ ես անպայման կգամ ու մեծ նախագծերով։ Պարզապես այս պահին առողջական որոշ խնդիրներ ունեմ, կկարգավորեմ ու պատրաստ կլինեմ ներդրումների համար։

– Հնարավո՞ր է, որ ներդրողները սպասում են արտահերթ ընտրություններին, որից հետո պարզ կլինի՝ ովքեր են լինելու նոր կառավարությունում՝ կլինե՞ն ռիսկեր ներդրողների համար, թե՞ ոչ։

– Միայն այն ցուցանիշը, որ իշխանության է գալիս Փաշինյանը, ով ժողովրդի մարդն է, արդեն մեծ նշան է, որ մենք շատ մեծ ներդրումներ կբերենք, քանի որ կա վստահություն։ Մարդկանց կբերենք, որոնք մեծահարուստ են ու պատրաստ կլինեն ներդրումներ անել։ Ես այդ մարդկանց բացատրելու եմ, որ Փաշինյանն իսկապես ազնիվ մարդ է, ժողովրդի մարդն է և ամեն ինչ կանի, որ երկրի վիճակը բարեփոխվի։ Ես անձամբ Նիկոլ Փաշինյանին մոտիկից չեմ ճանաչում, ինձ 16 տարի թույլ չեն տվել Հայաստան գալ, իսկ այն ժամանակ Փաշինյանը շատ երիտասարդ էր, նրա մասին ես տեղյակ եմ։ Այդպիսի մարդիկ ժողովրդի մարդիկ են, և ես վստահ եմ, որ նա կօգնի բոլորին։ Այդպիսի մարդու համար բոլորն էլ կգան, որովհետև նա պետությունն է բարձրացնում դրսում։ Համոզված եղեք՝ ամեն ինչ կկարգավորենք, կբերենք շատ շատերի։

– Նիկոլ Փաշինյանը երկրորդ այցն է կատարում Ռուսաստան։ Ինչպե՞ս եք գնահատում այդ այցը, և հնարավո՞ր է այդտեղ հանդիպեք նրա հետ։

– Ես սիրով կհանդիպեմ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե ժամանակ ու ցանկություն ունենա։ Ես նկատել եմ, որ նա անկեղծ, անմիջական ու հասարակ անձնավորություն է, իսկ դա շատ կարևոր է, և մենք ամեն ինչ կանենք աջակցելու համար։ Փաշինյանն իր ազգի երջանկության մասին է մտածում։

– Տեսակետ կա, որ հակահեղափոխականներն ակտիվացել են Հայաստանում և հնարավոր է՝ մինչև ընտրություններ խոչընդոտներ հարուցեն Փաշինյանի կառավարության առջև։ Դուք այս հարցում մտահոգություն չե՞ք տեսնում, և եթե ընտրությունները ձգձգվեն, Փաշինյանի կառավարության հանդեպ վերաբերմունքը չի՞ փոխվի։

– Նախկին իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, նրանք զբաղված են եղել միայն թալանելով։ Ես նրանց շատ լավ եմ ճանաչում, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել։ Մի փոքր առողջանամ, գալու եմ Հայաստան և օգնելու եմ իշխանություններին նախկին իշխանությունների կեղտոտ գործերը բացահայտելու հարցում։

Ձեր կարծիքով՝ Հայաստանում բեկումնային փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ։

– Իմ կարծիքով՝ կլինեն։ Եվ եթե մենք այս անգամ չվերադառնանք Հայաստան և դրանց հարցերը կարգին ձևով չլուծենք, պետությունը կխորտակվի։ Պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր այս տարիների ընթացքում գողացել են, թալանել են։ Ու շատ մարդիկ կան, որ նրանց դեմ կարող են ցուցմունք տալ, քանի որ նրանք թալանել են, գողացել են, չեն թողել, որ մարդիկ շնչեն։ Իհարկե, այդ դեպքում բոլորս կգանք։ Եթե այս բոլոր քայլերը կատարվեն, կտեսնեք, որ բոլորն էլ կվերադառնան և Հայաստանում ներդրումներ կանեն, կաշխատեն։ Ես իմ հերթին Մոսկվայում բոլոր հայ գործարարներին կասեմ, որ բոլորս գնում ենք Երևան՝ մեր ժողովրդին օգնելու։

– Այս օրերին մի քանի հրաժարականներ եղան, այդ թվում՝ հրաժարական տվեցին Վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ ՔԿ նախագահը։ Ակնկալիքներ ունե՞ք, որ նախկին գործերը նույնպես կբացահայտվեն, պատասխանատվության ենթարկվողներ կլինեն։

– Աղվան Հովսեփյանի գնալը շատ կարևոր էր, քանի որ նա մինչև վերջ պաշտպանեց նախկին իշխանությունների գողությունները, հանցագործությունները։ Այդքան մարդկանց սպանեցին, թալանեցին ժողովրդին, խլեցին ունեցվածքը, ավազակություններ արեցին ու մնացին անպատիժ։

Մի քանի խնդրի եմ ուզում անդրադառնալ, որ այսօր հրատապ լուծման կարիք ունեն։ Ուզում եմ անդրադառնալ Շիրխանյանին։ Նախկին իշխանությունը նպատակ ուներ նրան պահել այնքան, որ հենց բանտում էլ նա մահանա։ Ինչ սրիկայություն ասես չարեցին Շիրխանյանի գլխին։ Հիմա նա պետք է ազատության մեջ լինի, ես նրա կողմից ոչ մի սխալ բան չեմ տեսել։ Հաջորդը Սամվել Բաբայանն է։ Ի՞նչ արեցին նրա գլխին։ Ուզում եմ մի դրվագ պատմել, թե ինչպես էր Սերժը այստեղից՝ Մոսկվայից, զինվորական համազգեստ գնում, ուղարկում Սամվելին՝ թանկ գնով, Սամվելը իմացել էր, խիստ պատժել էր Սերժին և ասել՝ դու սպեկուլյանտ ես, ինձ վրա փող ես աշխատում։

Ուզում եմ նաև հիշեցնել Սերժ Սարգսյանից ևս մեկ դրվագ։ Նախկին իշխանությունները  2000-ականներին ինձ խնդրեցին, ես վերադարձա, սկսեցի ներդրումներ անել։ Բայց հետո գիտեք՝ ինչ տեղի ունեցավ, ինչպես խլեցին իմ ձեռքից։ Դրանց այլևս երբեք չի կարելի հավատալ, և օրենքի համաձայն նրանք պետք է պատասխանատվության կանչվեն։ 16 տարի հետախուզման մեջ են ինձ պահել, որ ես Հայաստան չգամ, քանի որ խլեցին իմ բոլոր ներդրումները, և առանց որևէ խղճի խայթի։ Երբ 2000-ականներին եկել էի, Սերժը կանչեց ինձ իր կաբինետ, թե բա՝ Լևոն Գրիգորևիչ, էսպես անենք, էս մեկը՝ ինձ, էս մեկը՝ քեզ։ Նա այդ ժամանակ ԶՈՒ-ն էր ղեկավարում։ Ես, իհարկե, չհամաձայնեցի նրա առաջարկած խաղի կանոններին։ Որոշ ժամանակ անց ինքը Լուժկովին խնդրեց հանդիպում կազմակերպել։ Լուժկովն էլ ինձ ասաց, որ հանդիպեմ, բայց ես բացատրեցի, թե ինչ նպատակ ունի Սերժը, նա ծիծաղեց, ասաց՝ չեմ հավատում, որ նման բան ասի։ Ասում էր՝ նախարարը ինչպե՞ս կարող է նման բան առաջարկել։ Հետո անընդհատ ինքը փորձեց հանդիպումներ կազմակերպել, չհամաձայնեցի, բանը հասավ նրան, որ իմ օֆիսի ուղղությամբ կրակոցներ եղան, ջարդուփշուր արեցին օֆիսը 2000-ականներն էին։ Այս ամենն անհնար է մոռանալ։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ճշտախոս է, չի ստում, և ես հավատում եմ, որ արդարադատությունը ի վերջո կսկսի գործել Հայաստանում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում