Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Քաղաքական միասնության համար հիմքեր են ստեղծված. «Ոտքի Հայաստան»-ը կդառնա կուսակցություն

«Եթե մեզ հաջողվի ձևավորել երկբևեռ քաղաքական դասավորություն, երբ ժողովրդավարական ուժերը՝ լայն զանգվածների ներկայացուցիչները հանդես գան մեկ դրոշի տակ (բնականաբար Քաղաքացաիական պայմանագիրն է, որը շահել է քաղաքացիների վստահությունը, քաղաքական այլ ուժեր կարող են լրացնել) և օլիգարխիան իր առանձին բևեռով հանդես գա, մենք այդ դեպքում կարող ենք առողջ քաղաքական համակարգ ձևավորել: Եվ հնարավոր կլինի քաղաքակիրթ ճանապարհով, միմյանց լսելով փոխել տնտեսության մեջ առաջացած վիճակը՝ լուծել մենաշնորհների, անօրինական հարստության և այլ խնդիրներ: Այժմ ԱԱԾ-ն անում է այն, ինչ հիմա հնարավոր է, բայց պետք է ինստիտուցիոնալացնել խնդիրը»: Այս մասին «Առաջին լրատվական»- հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը, ով հեղափոխության արդյունքում հայտնվել է ազատության մեջ:

Նրա խոսքով վերոնշյալ խնդիրներով միայն ԱԱԾ-ն չէ, որ պետք է զբաղվի, այլ դրանք քաղաքական լուծում են պահանջում, ինչը հնարավոր կլինի ընտրական պայքարի արդյունքում:

«Անհրաժեշտ է պահպանել հեղափոխության արդյունքը և շատ չուշացնել արտահերթ ընտրությունները: Եթե ՀՀԿ-ն ազնիվ լիներ, այսօր ՀՀԿ խմբակցությունն արդեն տրոհված կլիներ»,- նշեց Ա.ղուկասյանը՝ հավելելով, որ նրանց միասնականությունը վկայում է այն մասին, որ նրանք ռևանշի մտադրություն ունեն:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ տարիներ շարունակ մեր երկրում գործել է հանցավոր համագործակցություն բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որոնք տապալել են մեր երկրում սահմանադրական կարգը և իշխանությունը յուրացրել են անօրինական հարստություն ձեռք բերելու շարժառիթով. «Մենք ընդվզում էինք սրա դեմ: Դուրս էինք գալիս փողոց, վտանգի տակ էինք դնում մեր ազատությունը և անվտանգությունը: Մեր իշխանությունները ժողովրդին զրպարտում էին, թե հայերը կոռուպցիոն ժողովուրդ են, ազատամիտ չեն, բայց մեր ժողովուրդը շատ ազատամիտ է և անարդարության նկատմամբ անհանդուրժող ու հավատարիմ՝ արժեքներին»:

«Այժմ քաղաքական միասնության համար հիմքեր են ստեղծված, և դա օգտակար է լինելու»,- նշեց Ա.Ղուկասյանը՝ հավելելով, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը կդառնա կուսակցություն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում