Tuesday, 28 07 2026
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ

Ավարտվել է Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ սպանությունը կատարելու և կազմակերպելու համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, և տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվերով: Բազմակողմանի քննության ընթացքում բացահայտվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս։

Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կ.Փիրուզյանի սպանությունն իրագործելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռևս 2016թ. հունիսից՝ նրա եղբոր՝ Վարդան Փիրուզյանի կողմից Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի երկու մտերիմներին սպանելու պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով։

Համաձայն ստանձնած դերաբաշխման՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանը հետևել է Կ.Փիրուզյանի տեղաշարժին և դեպքի օրն Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել նրա ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Քրեական գործի տվյալների համաձայն՝ ատրճանակը Դավթյանին է տրամադրվել Վ.Աբգարյանի կողմից։ Մինչ սպանությունն իրականացնելը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մեկ այլ անձի ուղեկցությամբ մի քանի անգամ գնացել է «Մարցի ձոր» կոչվող տեղանք՝ զենքին լավ տիրապետելու, դիպուկ կրակելու հմտություններ ձեռք բերելու համար։

Բացի այդ, պարզվել է, որ Վ.Աբգարյանը՝ Կ.Փիրուզյանի սպանությանն իր առնչությունը կոծկելու նպատակով կաշառք է տվել վարույթն իրականացնող պաշտոնատար երկու անձի։ Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, անջատվել առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։

Իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել փոփոխել ավելի վաղ Վ.Աբգարյանին և Վլ.Դավթյանին առաջադրված մեղադրանքները, և նրանց առաջադրվել են նոր մեղադրանքներ:

Այսպես՝ Վ.Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ Վլ.Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում