Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Անձրևաջրերի, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ. Ա. Գևորգյան

Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով բազմաթիվ փողոցներում անձրևաջրերի կուտակումներ են առաջացել, ջրահեռացման համակարգի առաջացրած խնդիրների համար սոցցանցերում մեղադրանքներ են հնչում Երևանի քաղաքապետարանի հասցեին:

Հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար «Առաջին լրատվական»-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին:

Նրա պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երևան քաղաքում բնության մատուցած հորդառատ անձրևից հետո հերթական անգամ ապատեղեկատվական ակտիվ գրոհ է սկսվել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ անձրևաջրերի հեռացման հետ կապված, ինչին բազմիցս տրվել է հստակ պարզաբանում առ այն, որ մայրաքաղաքում անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ։

Խնդրով մտահոգ քաղաքացիները դրանում համոզվելու համար ընդամենը պետք է հպանցիկ դիտարկեն Երևանի տարեկան բյուջեն կամ տարեկան հաշվետվության ծախսային հոդվածները։

Հասկանալի է, որ մայրաքաղաքում հանդիպող ցանկացած անհարմարության համար բնակչի բողոքն ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմնին﹐սակայն այս դեպքում հայտարարում ենք, որ խնդրի կարգավորումը գտնվում է մասնագիտական կառույցի անմիջական գործառույթների շրջանակում։

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, մշտապես աջակցում և բավարար պայմաններ է ստեղծում պատասխանատու կառույցի համար՝ անձրևաջրերի հեռացման համակարգերի բարելավման ծրագրերն իրականացնելու նպատակով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում