Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 9.7 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-ապրիլին 9.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Նախորդ ամիսներին անկում ապրող գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը աճել է:

Ընթացիկ տարվա չորս ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 21.8 տոկոս` 64 միլիարդ 759.6 միլիոն դրամ: 2017 թ. չորս ամսվա համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 17.6 տոկոսով` կազմելով 487 միլիարդ 107.7 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 2.2 տոկոսով` կազմելով 129 մլրդ 455.1 մլն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը 0.4 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-ապրիլին ավելացել է 3.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 10.3 տոկոսով և կազմել 787 միլիարդ 571.2 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 522 միլիարդ 115.1 միլիոն դրամ է, ինչը 5.2 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-ապրիլի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.5 տոկոսով (166 հազար 150 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 139 հազար 789 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 0.8 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 182 հազար 573 դրամ` աճելով 4.1 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 31.2 տոկոսով (2 միլիարդ 221.8 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 25.5 տոկոսով (764.5 մլն դոլար), իսկ ներմուծումը` 34.3 տոկոսով (1 միլիարդ 457.3 մլն դոլար):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում