Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Հակահեղափոխականների ականջները երևում են, ամեն ինչ անում ենք, որ գործընթացը կանգնեցնենք. Մակեյան

«Պետք է իրավական հիմքերով, դատախազության և դատարանի միջոցով իրավիճակը կարգավորել։ Որևէ ձևով հրահանգի սպասել անիմաստ է, նոր իշխանությունները դատարանի հետ հրահանգով չեն աշխատելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի ազատ արձակման հետ կապված ակնկալիքներին

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» հարազատների և աջակիցների դժգոհությանը հատկապես Արդարադատության նախարարի հնչեցրած գնահատականների առնչությամբ, Պետրոս Մակեյանն ասաց. «Առանձին և անհատական մոտեցումները ես չեմ ուզում ընդհանրացնել։ Վարչապետի այն մոտեցումը, որ քաղբանտարկյալները և «Սասնա ծռերը» պետք է օր առաջ իրավական հիմքերով փորձեն դուրս գալ՝ մենք ընդունում ենք։ «Սասնա ծռերի» հարազատները մտածում են, որ հեղափոխությունը եղել է և իրենց հարազատները պետք է ազատ արձակվեն՝ տրամաբանական ցանկություն է։ Բնական է՝ իշխանության մոտեցումն էլ իրավական հարթության մեջ է, առանց հրահանգի, առանց զանգի՝ դատախազությունն ու դատարանները պետք է օրինական որոշումներ կայացնեն։ Այս երկու մոտեցումները կարող է հակադրության մեջ հայտնվել. խնդիրը սա է»,։

Հարցին, թե չունե՞ն մտավախություն, որ դա կարող է գործընթացին վնասել, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Իհարկե ունենք նման մտավախություն, բայց յուրաքանչյուրս՝ այդ թվում նաև ես ամեն ինչ անում ենք, որ այդ գործընթացը կանգնեցնենք, դրանից կարող են օգտվել հակահեղափոխականները։ Նրանք արդեն գործում են, ականջները երևում է»։

Պետրոս Մակեյանին խնդրեցինք մեկնաբանել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Սասնա ծռեր» խմբին առնչվող մոտեցումներին.«Անձամբ չեմ կարդացել ու չեմ էլ ցանկանում մեկնաբանել, ամբողջական տեքստին ծանոթ չեմ»։

Միևնույն ժամանակ Պետրոս Մակեյանը նշեց. «Միանշանակ է, որ «Սասնա ծռերը» կարևորագույն հանգրվան էին տեղի ունեցածին։ 10-20 տարի այս գործընթացը կաթիլ առ կաթիլ հասունանում էր և «Սասնա ծռերը» դարձան նախավերջին հանգրվանը, որին հաջորդեց մեր այս պայծառ ու լուսավոր հեղափոխությունը»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում