Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հանրային պատվերի հրամայականը. ինչպես պահել Ադրբեջանին փակուղում

Հայաստանում անսպասելի քննարկման կամ բանավեճի առարկա է դարձել արցախյան խնդիրը, որի առիթը Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն էին բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմ Արցախի ներգրավման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի՝ հակամարտության կողմ լինելու մասին: Իհարկե բանավեճն առայժմ ընթանում է կարծես թե ավելի շատ երեք նախկինների՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջև: Այդ բանավեճն առայժմ քաղաքական թեմատիկայով լինելով, իր մոտիվացիոն հիմքում ունի ավելի շատ անձնական հարաբերությունների կամ վերաբերմունքի խնդիր, քան բուն քաղաքական: Ըստ այդմ կա հարցը հենց քաղաքական ամբողջական հուն տեղափոխելու խնդիր, որովհետև դա անհրաժեշտ է Հայաստանի բանակցային դիրքերը առավել ամրացնելու և ներհայաստանյան վերափոխումները Հայաստանի շահի ու անվտանգության սպասարկման ուղղությամբ առավել, բազմապատկված արդյունավետությամբ ծառայեցնելու համար:

Ըստ այդմ կարևոր է, որ բանավեճը ծավալվի արդեն նոր Հայաստանի տրամաբանության շրջանակում, ըստ այդմ՝ նոր դերակատարներով և մոտեցումներով, նոր փիլիսոփայությամբ: Երկար տարիներ Հայաստանում Արցախի խնդիրը չի եղել քաղաքական կոնցեպտուալ բանավեճի առարկա, բայց ոչ թե այն պատճառով, որ եղել է համազգային կոնսենսուս առավելագույն արդյունավետ ու շահեկան տարբերակի կամ կոնցեպտի շուրջ, այլ որովհետև խնդրին ի պաշտոնե մասնակցություն ունեցող մի քանի անձինք իրողությանը մոտեցել են համոզումով, որ իրականությանը տիրապետում և խնդրին համարժեք մոտենում են միայն իրենք, իսկ մյուսները բանից անտեղյակ են և, հետևաբար, խնդիրը նրանց «խելքի բանը» չէ: Օրինակ՝ նույն Տեր-Պետրոսյանը իր ժամանակ ասում էր, որ արցախյան խնդրին կոմպետենտորեն տեղյակ է 5-6 մարդ: Ընդ որում, կասկած չկա, որ այդ մասին չբարձրաձայնված, սակայն նույն մտայնությանն էին նաև նրան հաջորդած երկու նախագահները: Եթե խոսքը բանակցային մանրամասների մասին էր, ապա, իհարկե, դա անվիճելի է: Սակայն չի կարող Արցախի խնդրում ամեն ինչ կառուցված լինել միայն բանակցային գործընթացի շուրջ: Հակառակը, բանակցային գործընթացում պետք է արտացոլվի հայաստանյան ներքին մասնագիտական, քաղաքական, ակադեմիական բանավեճը տարբեր կոնցեպտների կամ թեկուզ մեկ կոնցեպտի շուրջ:

Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ մի քանի մարդ ի պաշտոնե զբաղվել է Արցախի գործընթացով, իսկ Հայաստանի և Արցախի հանրություններին վերապահվել է դիտորդի դեր: Իհարկե, ամենևին չպետք է ենթադրել, որ պատկերը պետք է լիներ հակառակը՝ հանրությունը բանակցեր պաշտոնյաների հետ միասին: Խնդիրը սակայն այն է, որ պետք է ձևավորվի հանրային երկարաժամկետ պատվեր Արցախի խնդրում, և բանակցողները՝ ի պաշտոնե, պետք է կրեն իրենց վրա պատասխանատվությունն այդ պատվերի համար, և դրանով նրանք ոչ թե ավելի թույլ, այլ ավելի ուժեղ են լինում թե՛ բանակցային սեղանին, թե՛ նաև առաջնագծում: Այդ փոխկապակցված ուժն է, որ պետք է Հայաստանին օգնի խաղաղության ռեժիմ պարտադրել Ադրբեջանին: Ներկայումս, իրավիճակը գրեթե կիսով չափ այդպիսին է՝ կա բացառիկ իրավիճակ, երբ Հայաստանի գործադիր իշխանությունն ունի հանրային մեծ լեգիտիմություն: Բայց կա կոնկրետ ոլորտային քաղաքական պատվերների ձևակերպման անհրաժեշտություն՝ պետական անվտանգության և զարգացման առանցքային մի քանի ուղղություններում, որոնցից մեկն էլ Արցախի հարցն է: Եվ այստեղ քաղաքական քննարկումները, անձնական շարժառիթներից և «ռազբորկաներից» դուրս, վաղուց պահանջված հրամայական են հանրային ողջախոհ և ծանրակշիռ պատվեր ձևավորելու համար: Տվյալ պարագայում խնդիրը ամենևին տեսական քաղաքականության կամ քաղաքագիտության դաշտում չէ, այլ շատ կոնկրետ բանակցային ռեսուրսի գեներացման: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հարցն ինքնին լինի ոչ թե սահմանափակ թվով անձանց իրավասության տիրույթում, այլ հասարակական-քաղաքական և փորձագիտական աշխույժ տեսաբանության, որի հիմքով էլ կձևավորվի Հայաստանի նոր կոնցեպտը նոր իրավիճակում:

Ընդ որում, նոր իրավիճակը ամենևին էլ 2018-ի ապրիլից չէ, որ սկսված է: Նոր իրավիճակը 2016-ի ապրիլից է, երբ հայկական բանակը կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան, միաժամանակ «մաքրեց» կարգավորման գործընթացը նախորդ դիվանագիտական սխալների, բացթողումների, վրիպումների հետքից և տվեց նոր էջի հնարավորություն հայկական դիվանագիտությանը: Երկու տարի սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել արդյունավետ կերպով և ավելին՝ ինչպես նախորդ երկու տասնամյակում մսխվել է առաջին հաղթանակը, անցնող երկու տարում էլ, ըստ էության, մսխման գործընթացում էր հայտնվում ապրիլյան փաստացի հաղթանակը, ծառայեցնելով այն ներքին իշխանական շահերին: 2018-ի ապրիլն ու մայիսը այդ իմաստով մսխման գործընթացը կասեցնելու և հաղթանակի վրա կառուցված դիվանագիտություն կերտելու հնարավորություն են: Ի դեպ պատահական չէ, որ Փաշինյանի հայտարարություններց հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն է հայտարարել, թե պատրաստ են լայնածավալ պատերազմի: Բաքուն դիմում է շանտաժի, ինչը նշանակում է, որ զգացել է դիվանագիտական վտանգ: Այդ վտանգը Բաքվի համար, իհարկե, զուտ հայտարարությունների մեջ չէ, որ արվել են Ստեփանակերտում, այլ լեգիտիմության այն աղբյուրի, որ ունեն այդ հայտարարությունները:

Պատահական չէ, որ Ադրբեջանը սպասում էր Հայաստանում ապրիլի ներիշխանական վերադասավորումներից հետո ինտենսիվ բանակցությունների: Բանն այն է, որ սպասվող վերադասավորումները այդ առումով հանրային լեգիտիմության տեսանկյունից ավելին էին թուլացնելու Հայաստանը, ինչից էլ Ադրբեջանն ակնկալում էր օգտվել «ինտենսիվ բանակցությամբ»: Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ այդ սպասելիքը չարդարացավ, և Ադրբեջանը ներկայումս ստիպված է դիմել ռազմական շանտաժի, մյուս կողմից, սակայն, լավ պատկերացնելով, որ Ապրիլյան պատերազմից հետո հավասարակշռությունը ոչ միայն չի ավելացել հօգուտ Ադրբեջանի, այլ էապես վերականգնվել է թե՛ ռազմա-տեխնիկական, թե՛ ռազմա-քաղաքական իմաստով: Իսկ 2018-ի ապրիլից հետո էապես խախտվել՝ քաղաքակրթական իմաստով, ավելի խորացնելով փակուղին, որում հայտնվել է Բաքուն: Ներկայումս Հայաստանից պահանջվում է ընդամենը բազմապատկել ռազմա-քաղաքական աչալրջությունն ու քաղաքական վերափոխումների դինամիկան, Ադրբեջանին այդ փակուղուց որևէ՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ելքի հնարավորություն չթողնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում