Չինաստանի Հանսու նահանգի բնակիչը հազար կիլոմետր քշել է սայլակը, որի վրա նստած է եղել իր ընկերուհին՝ տեղեկացնում է South China Morning Post-ը:
41 օր առաջ զույգը դուրս է եկել Հանսուից և ուղղվել դեպի Վայհայ: Նրանք արդեն բավականին ճանապարհ են անցել, սակայն նպատակին հասնելու համար դեռ հազար կիլոմետր ևս պետք է անցնեն:
«Իմ ընկերուհին միշտ երազել է տեսնել ծովը,- բացատրել է տղան,- մի քանի տարի առաջ ես նրան խոստացել էի, որ սայլակով նրան կտանեմ այնտեղ, և հիմա կատարում եմ իմ խոստումը»: Տղայի խոսքով՝ աղջիկը խոստացել է ամուսնանալ իր հետ, եթե ինքը իսկապես իրականացնի իր մտահղացումը:











































