Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Հստակ է մի բան` սպառողի համար գազը չի էժանանա

Հայաստանցի սպառողներիս համար «Գազպրոմից» գազ գնող «ՀայՌուսգազարդը» արդեն ամբողջությամբ դարձավ «Գազպրոմի» սեփականությունը, բայց դեռ մարդիկ կան, որ խոսում են «սահմանի վրա» գազի ինչ-որ գնից: Ռուսական մի ընկերություն իրեն ամբողջությամբ պատկանող ընկերություններից մեկին գազ է վաճառում, բայց Հայաստանի պաշտոնյաները մոգոնել են «սահմանի վրա» գազի գին հասկացությունը ու շարունակ կրկնում են այն: Եվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Հայաստանը 1 խմ-ի համար այսուհետ կվճարի մոտ 190 դոլար` գործող 270-ի փոխարեն, մատուցվում է հանրությանը որպես բարի ավետիս:

Նախ` Հայաստան այլևս չկա` որպես գազ գնող: Ավելի ճիշտ` չկար այն ժամանակվանից, երբ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի մեծ մասն անցավ «Գազպրոմին»: Հիմա, երբ «ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ դարձավ «Գազպրոմի» սեփականությունը, Հայաստան պետության մասին` որպես գնորդ, խոսելն ընդհանրապես աբսուրդի է նմանվում:

Երկրորդ` այդ` իբր էժանացումը ընդհանրապես չի ազդելու վերջնական սպառողներիս վրա, թեև երեկ որոշ մարդիկ փորձում էին դարձյալ մոլորության մեջ գցել հանրությանը: «Ես թեմայի մեջ չեմ խորացել, ավելի լավ է հարցը նախարարներին ուղղեք, բայց կարծում եմ, որ գազի գնի մեղմացման խնդիրը կլուծվի, մեր քաղաքացիները գազը կսպառեն այն գնով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները»,- հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Գազի գնի «մեղմացման» խնդիրը, սակայն, սովորական քաղաքացիների ու գործարարների համար չի լուծվելու և նույն Արմեն Մովսիսյանը մի քանի անգամ դա ասել է: «Հաշվարկները ցույց են տալիս, որ գազի գնի թանկացում, հավանաբար, չի լինի, բայց էժանացում նույնպես չի լինի, քանի որ այն գլխից մենք ունեինք փոխհատուցման մասին պայմանավորվածություն: Մաքսային միություն մտնելու մեր հայտարարության պահից էներգետիկ հարկերը չեն կիրառվի. դրա համար որոշակի պրոցեդուրաներ կան, որպեսզի մենք ազատվենք այդ երեսուն տոկոս հարկերից. պետք է անցնել այդ պրոցեդուրաները»,- ասել է  Ա. Մովսիսյանը այս տարվա հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Մյուս մոլորությունը կապված է «արտահանման հարկ» և «Ռուսաստանի ներքին գին» հասկացությունների հետ: Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մեկ անգամ չէ, որ ասել է, թե գազի գինը, այսպես կոչված, «սահմանին» էժանանալու է, քանի որ ռուսական կողմը չի կիրառելու «արտահանման 30 տոկոս հարկը», և մենք գազ ենք գնելու «Ռուսաստանի ներքին գնով` գումարած տրանսպորտային ծախսերը»: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շատ ճշգրիտ դիտարկում էր արել` ո՞րն է Ռուսաստանի ներքին գինը գազի համար: «Ո՞րն է ՌԴ ներքին գինը: Օրինակ` Սարատովի «Գազպրոմը» գազը վաճառում է (վերջին գները) բնակչությանը. գազօջախի համար 7.6 հազար ռուբլի 1 խմ-ի դիմաց (227 դոլար), իսկ ջեռուցման համար 4.24 հազար ռուբլի 1 խմ-ի դիմաց (127 դոլար): Ռոստովի մարզում գազը վաճառվում է 125 դոլարով, Մոսկվայում ավելի էժան է: Հայաստանում բնակչությանը վաճառվող գազի գինը 391 դոլար է՝ 3.1 անգամ ավելի թանկ (ի դեպ, մեզ մոտ այն ավելի թանկ է, քան Ուկրաինայում` էլի 3 անգամ)»,- գրել էր ՀՀ նախկին վարչապետը Facebook-ի իր էջում:

Եվ վերջապես` այդպես էլ պարզ չդարձավ` ինչ արժեք է համարվել «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության 20% բաժնեմասը ու ինչի դիմաց է այն տրվել: Այնպես որ, շատ հարցեր այդպես էլ անպատասխան են մնում, և հստակ է միայն մի բան` վերջնական սպառողի համար գազի գնի էժանացում չի լինի` անկախ նրանից, թե Հայաստանի ու Ռուսաստանի պաշտոնյաները ինչ են հայտարարում «սահմանի գնի», «սուբսիդավորման» ու «Ռուսաստանի ներքին գնի» մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում