Sunday, 26 07 2026
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Նիկոլ Փաշինյանն անցավ կադրերին

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին հանրապետության նախագահին է ներկայացրել ոստիկանապետ Վովա Գասպարյանի և ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի պաշտոնանկության առաջարկը: Խոշոր հաշվով դա անսպասելի չէ, նկատի ունենալով այն խնդիրները, որ ներկայումս ունի Նիկոլ Փաշինյանը: Դա առաջին հերթին բնորոշվում է խորհրդարանում դե յուրե մեծամասնության բացակայությամբ, կամ ընդհանրապես մեծամասնության բացակայությամբ: Այդ պայմաններում Փաշինյանի համար առավել անհրաժեշտ է դառնում գործադիր հնարավորինս կուռ իշխանության ձևավորումը, քանի որ այստեղ բավական մեծ է խորհրդարանում իրավիճակին հակակշռելու խնդիրը: Իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ոլորտներ են, որոնք այդ գործում ունենալու են առանցքային նշանակություն, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված արտառոց իրավիճակը: Այդ իմաստով, առաջնային պլան են գալիս ոչ այնքան մասնագիտական կարողության խնդիրները, այլ թիմային պատկանելության և հավատարմության:

Առնվազն այդ կարևոր պաշտոններում, որոնք ապահովելու են ներքին բարդ հարաբերությունների ու բազմաշերտ գործընթացների թերևս տևական փուլում մեծամասնություն չունեցող վարչապետի դիրքերը և օրինականության ու իրավականության հաստատման նրա պարտավորությունների կատարումը: Ավելի շուտ, այստեղ միայն մասնագիտական որակները բավարար չեն և դրանց զուգահեռ գրեթե պարտադիր պայման է թիմային պատկանելությունն ու վստահությունը:

Մյուս կողմից էլ այդ առումով հետաքրքիր է, թե ինչպիսին են լինելու նոր նշանակումները, որովհետև հույժ կարևոր է, որ հանրության համար դրաքնք վստահելի լինեն նաև պրոֆեսիոնալ տեսանկյունից: Ի վերջո, կադրային նշանակումների առումով Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է ոչ միայն այսպես ասած իր դիրքի, այլ նաև հանրային վերաբերմունքի և ընկալման մասով:

Ըստ այդմ, նոր նշանակումները լինելու են իսկապես կարևոր ցուցիչներ: Միևնույն ժամանակ, խնդիրը ոչ միայն Փաշինյան վարչապետի, այլ ընդհանրապես Հայաստանում իրավիճակի հանդեպ վստահությունն է, երբ լիովին վերահսկելի կլինի ներքին անվտանգությունը: Դա չափազանց կարևոր խնդիր է, հաշվի առնելով ոչ միայն իշխանափոխության ըստ էության շարունակվող փուլը, այլ նաև միջազգային անվտանգային միջավայրի կատակլիզմները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում