ՉԺՀ կենտրոնում գտնվող Չժենչժոու քաղաքի մթերային խանութներից մեկում հաճախորդը նոր թխված թխվածքի համար ավելի քան 140 հազար յուան է վճարել, որը գրեթե 22 հազար դոլար է կազմում։

Խանութի տերը հայտնաբերել է իր հաշվին նստած ավել միջոցները՝ ամենամսյա աուդիտ անցկացնելու ժամանակ,– գրում է Dailymail-ը։ Թխվածքների գնորդներին արդեն մեկ ամսից ավել է ինչ փնտրում են, սակայն դեռևս անարդյունք։







































