Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ինչ ստացավ Հայաստանը մեկուկես միլիարդի փոխարեն

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիությունը հայտարարեց, որ Հայաստանի համար նախատեսված դոնորների հավաքը հետաձգվում է մինչև նախագահական ընտրություններ:

Իհարկե, հայտարարությունն ուղիղ այդպիսին չէր, այլ հետևյալ ձևակերպումով՝ հավաքը հետաձգվում է ավելի լավ նախապատրաստելու համար, սակայն պարզ էր, որ չնայած խորհրդարանական ընտրությանը տված դրական գնահատականներին, Եվրամիությունը բավարարված չէր այդ ընտրությամբ և այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանին տալիս էր ևս մեկ շանս՝ նախագահական ընտրությունները: Սակայն նախագահական ընտրություններից հետո էլ Եվրամիությունը չէր շտապում անցկացնել դոնորների հավաքը, թեև, իհարկե, չէր էլ հրաժարվում այդ հեռանկարից:

Ըստ տարբեր գնահատականների, որ առկա էին մասնավոր զրույցների կամ կուլիսային քննարկումների մակարդակում, նաև մամուլում տեղեկատվության մակարդակում, դոնորների հավաքին Հայաստանին սպասում էր առնվազն 1 միլիարդ դոլարի աջակցություն, թեև խոսակցություններ կային նաև մեկուկես միլիարդի մասին: Դոնորների հավաքը այնքան իրական էր, որ այդ հավաքի ընթացքում Ռուսաստանի ակտիվ մասնակցության մասին մայիսին հայտարարել էր նաև ՌԴ վարչապետ Մեդվեդևը՝ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը: Սակայն, ինչպես ասում են, սեպտեմբերն ավելի շուտ եկավ, քան մայիսը, և Հայաստանը սեպտեմբերի 3-ին հրաժարվեց եվրաասոցացումից` նախընտրելով Մաքսային միությունը: Դա, ըստ էության, նշանակում էր նաև հրաժարում դոնորների հավաքից, քանի որ այդ հավաքն ակնհայտորեն հանդիսանալու էր Արևմուտքի աջակցությունը Եվրամիության հետ ասոցացման գնացող Հայաստանին:

Այսինքն` եթե Ուկրաինայի դեպքում նշվում է, թե Եվրամիությունը չի փոխհատուցել տնտեսական այն ռիսկերը, որ ուներ Կիևը,- թեև, իհարկե, այս հայտարարությունները առավելապես իշխանությունների թուլակամությունը արդարացնելու թույլ փորձեր են,- ապա, այնուամենայնիվ, Երևանի դեպքում կարծես թե դա այդքան էլ այդպես չէր, ինչը նկատելի էր ամռանը Շտեֆան Ֆյուլեի երևանյան այցի ընթացքում, երբ նա հայտարարել էր, որ Եվրամիությունը դրական է գնահատում Հայաստանի բարեփոխումների ընթացքը և պատրաստ է ցուցաբերել ֆինանսական աջակցություն դրանց շարունակության համար:

Թե ինչ եղավ շարունակությունը` գիտեն և հիշում են անկասկած բոլորը: Շարունակությունը սեպտեմբերի 3-ի հայտարարությունն էր, որից հետո Հայաստանի փորձագիտական հանրույթը, նաև հասարակությունը, չգիտես ինչու, նստել ու քննարկում են, թե ինչ կարող է շահել կամ կորցնել Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելիս, մինչդեռ ոչ մի խոսք այն կորստի մասին, որ Հայաստանն արդեն ունեցել է Եվրամիության հետ ասոցացումից հրաժարվելու արդյունքում: Խոսքը հենց դոնորների համաժողովի մասին է: Հայաստանն, ըստ էության, կորցրեց մոտ մեկուկես միլիարդ դոլար, իսկ դրա դիմաց ստացավ ընդամենը գազի գնի վերաբերյալ ինչ-որ զեղչեր, ընդ որում` դեռևս որևէ պայմանագրով չամրագրված: Միևնույն ժամանակ, Երևանը ստացավ նաև տնտեսական զգալի գլխացավ մաքսատուրքերի մասով, որոնցով եթե Մաքսային միության երկրները չգան համաձայնության Հայաստանի հետ, ապա Հայաստանում սպասվում է էական գնաճ և նաև սոցիալական լարում, քանի որ շատ ու շատ ձեռնարկատերերի համար պարզապես ոչ եկամտաբեր և ոչ շահավետ կդառնան արտասահմանյան մի շարք ապրանքների ներկրումը Հայաստան: Իսկ այսօր Հայաստանում մի քանի հազար մարդիկ կարողանում են հացի խնդիր լուծել այդ առևտրի միջոցով:

Հայաստանը միայն շահեց այն, որ մի քանի պաշտոնյա օլիգարխներ կարող են իրենց գինին ու կոնյակը և մեկ էլ մրգերը արտահանել Ռուսաստան: Բնական է, որ այս պաշտոնյա օլիգարխներին հետաքրքրելու էին իրենց միլիոնները, ոչ թե Հայաստանին սպասվող միլիարդները, որովհետև այդ միլիարդները իրենց չէին տրվելու, իրենց գրպան չէին գնալու, այլ գալու էին Հայաստան և այս անգամ, ի տարբերություն մինչ այս եղած ֆինանսական աջակցությունների, գալու էին շատ ավելի խստապահանջ վերահսկողական չափանիշներով, այսինքն` գողանալը կամ գրպանելը դառնալու էր չափազանց դժվար: Այլ կերպ ասած` Հայաստանի համար կենսական ներդրումները փոխարինվել են մի քանի անձանց անձնական եկամուտների հետ, որոնք Հայաստանի հետ կապ ունեն այնքանով, որ ձևավորվում են Հայաստանի ռեսուրսների, Հայաստանի հանրային բարիքների հաշվին:

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն` Հայաստանն ամենամոնոպոլացված տնտեսությունն ունի արևելաեվրոպական տարածաշրջանում: Հայաստանի տնտեսության երկու երրորդը գտնվում է մոնոպոլիստների և օլիգոպոլիստների ձեռքին: Դոնորների համաժողովը, ըստ էության, մարտահրավեր էր հենց այդպիսի տնտեսությանը, որովհետև ոչ ոք գումար չէր տա հայաստանցի մոնոպոլիստներին կամ օլիգոպոլիստներին, այլ այդ գումարները կգային առկա համակարգը քանդելու և մրցակցություն առաջացնելու պոտենցիալով: Իսկ սա մահացու մարտահրավեր էր մոնոպոլ-օլիգոպոլիստների համար, որն էլ չեզոքացվեց Մաքսային միությանն անդամակցումով, որի մասին սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի որոշումը սպասարկում է հենց այս սեգմենտի կենսական շահերը և Հայաստանի շահերի հետ ոչ մի կապ չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում