Ամերիկացի գիտնականները չարորակ ուռուցքների դեմ պայքարելու համար իմունային համակարգն ակտիվացնելու միջոց են գտել։ Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը։
Հետազոտողների խոսքով՝ ուռուցքում մեմբրանային սպիտակուցի բացակայությունը կալիումային ալիքի՝ KCa3.1-ի ադենոզինի պատճառով է տեղի ունենում (միացություն, որը մեծ քանակությամբ կուտակվում է պաթոլոգիական միացություններում)։ Մեմբրանային սպիտակուցը ճնշում է լիմֆոցիտները։ Դա խոչընդոտում է T լիմֆոցիտների ձևավորմանը՝ բջիջների, որոնք ոչնչացնում են օրգանիզմի չարորակ բջիջները։
Գիտնականները կարծում են, որ դեղորայքը, որը կօգնի վերականգնել KCa3.1-ը, կօգնի նաև T լիմֆոցիտներին ուռուցքի մեջ հայտնվել։







































