Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Սկրիպալի գործը միավորեց Հայաստանին ու Ադրբեջանին` հանուն Ռուսաստանի

Հայաստանը երեկ միացել է 13 այլ` հիմնականում նախկին Խորհրդային միության երկրների և, դեմ գնալով Արևմուտքին, պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցում: Հաագայում` Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության արտահերթ նիստում, Մոսկվան շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ` պահանջելով նոր հետաքննություն սկսել և ներառել նաև ռուս մասնագետների: Առաջարկը, սակայն, տապալվել է` կողմ են քվեարկել կազմակերպության գործադիր մարմնի 41 անդամներից միայն 6-ը, 15-ը` դեմ, 17-ը` ձեռնպահ, 3-ը բացակայել են և չեն մասնակցել քվեարկությանը: Հայաստանը այս տարի գործադիր մարմնում չէր և քվեարկելու իրավունք չուներ, այդուամենայնիվ, արտահայտել է իր դիրքորոշումը համատեղ հայտարարությամբ, որում պաշտպանել է Մոսկվայի դիրքորոշումը: Հայաստանից բացի, փաստաթղթի տակ ստորագրել են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Պակիստանը, Նիկարագուան և Կուբան:

Հայաստանի և մյուսների հայտարարությունը փաստորեն չի ազդել քվեարկության արդյունքների վրա: Նման արդյունքը, անշուշտ, կանխատեսում էին նաև Մոսկվայում, սակայն ռուսական կողմին անհրաժեշտ է եղել ցույց տալ, որ նա ամենևին էլ մեկուսացված և միայնակ չէ, և ընդամենը դառնում է Արևմուտքի «դավադրության» զոհը:

«Սրանով միջազգային համայնքը հստակ կերպով ջախջախեց պատշաճ հետաքննությունը հունից շեղելու Ռուսաստանի ջանքերը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Բրիտանական դիվանագիտության ղեկավարի ակնարկը խիստ ուշագրավ է. նա, ըստ էության, միջազգային համայնքից դուրս է դնում, «իզգոյ» է համարում Ռուսաստանին և նրա դաշնակիցներին:

Սակայն գանք Հայաստանի վարքագծին, որը ռացիոնալ բացատրություն չունի առնվազն մի քանի տեսանկյունից:

Հայաստանն այս տարի Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության գործադիր մարմնի անդամ չէր, ինչը հրաշալի առիթ էր դիրքորոշում արտահայտելուց խուսափելու համար, քանի որ Սկրիպալի թունավորման գործը դարձել է այն ինդիկատորային իրադարձություններից մեկը, որը խորհրդանշում է Ռուսաստանի և Արևմուտքի նոր Սառը պատերազմը: Հայաստանը, ըստ ամենայնի, հերթական անգամ տրվել է Մոսկվայի ճնշմանը և նույնացել մի քանի տասնյակից ավելի «իզգոյ», ավտորիտար երկրների հետ:

Սկրիպալի գործով աշխարհի երկու տասնյակից ավելի երկրներ արտաքսել են Ռուսաստանի դիվանագետներին` աննախադեպ քաղաքական ճնշում բանեցնելով Մոսկվայի վրա: Հայաստանը փաստորեն համերաշխվում է Մոսկվայի հետ` վերջինիս հետ կիսելով զազրելի այդ ոճրի քաղաքական պատասխանատվությունը:

Սա այն բացառիկ փաստաթղթերից մեկն է, որտեղ համերաշխորեն մեկտեղվում են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները: Բաքվի դիրքորոշումը մոտիվացված է. երբ Ադրբեջանը հայտնվել էր միջազգային կոռուպցիոն սկանդալի կիզակետում, Ռուսաստանը, ըստ էության, միակ երկիրն էր, որը նրան պաշտպանեց Արևմուտքի «դավադրության» դեմ պայքարում: Հայաստանը ԼՂ խնդրում միջազգային աջակցություն կարող է ակնկալել` միայն Ադրբեջանի հանդեպ քաղաքակրթական առավելության շնորհիվ: Նման «իզգոյ» հայտարարությունները միջազգային հանրության աչքերում նույնացնում են Հայաստանն ու Ադրբեջանը` լեգիտիմացնելով նրանց հանդեպ վարվող, այսպես կոչված, պարիտետային քաղաքականությունը:

Եվ վերջապես կարևոր մեկ հանգամանքի մասին ևս: Հայաստանի հանրային կարծիքը գրեթե համոզված է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հարցում խառն է Մոսկվայի «մատը»: Այսօրվա ստատուս-քվոն գուցե թույլ չի տալիս, որ Հայաստանի իշխանությունները և քաղաքական համակարգը բարձրաձայնեն այդ մասին, սակայն Սկրիպալի թունավորման հարցում Մոսկվային աջակցելով` Հայաստանի իշխանությունը` ըստ էության, անուղղակիորեն, լեգիտիմացնում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, դրա հետևանքով Մոսկվայի կողմից Հայաստանին պարտադրված նվաստացուցիչ ստատուս-քվոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում