Աստղային զույգին բաժանել է հումորիստի համերգային շրջագայությունը:
Մաքսիմ Գալկինը Մոսկվայում չէ և Մարտի 8-ը կնոջից հեռու կնշի: Այս մասին տեղեկանում ենք հումորիստի պաշտոնական կայքից:

Հնարավոր է, որ Պրիմադոննայի՝ գարնան առաջին կիրակին կազմակերպած ավանդական տոնը զույգի համար կփոխարինի համաշխարհային տոնին:
Բանն այն է, որ Գալկինը Ռուսաստանի ամենաշատ վարձատրվող արտիստներից է: Նրա ժամանակացույցը կազմվում է ամիսներ առաջ: Վերջերս, օրինակ, նա համերգներով Իռլանդիայում էր, իսկ այժմ պատրաստվում է շրջագայել Ռուսաստանով մեկ:

Հատկանշական է, որ հարցազրույցներից մեկում Գալկինը նշել էր, որ համերգային շրջագայություններն իր համար ընտանեկան թոհուբոհից կտրվելու լավագույն միջոցն են, բայց նա շատ շուտով սկսում է կարոտել ընտանիքը:







































