Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

«Կռացած» վերադարձ

«Այսօր մենք ունենք չքավոր, կռացած, հայրենիքից հույսն ու հավատը կտրած հասարակություն»,-«Հայկական վերածննդից» ՕԵԿ վերանվանված կուսակցության այսօրվա համագումարում հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: Ընդամենը մի քանի տարի առաջ իշխանության պատուհաններից Հայաստանը Բաղդասարյանի աչքերին լուսավոր մի երկիր էր թվում: Բաղդասարյանի աչքերը բացվել են` իշխանությունից, խորհրդարանից դուրս մղվելու հետևանքով և այսօրվա «կռացած» համագումարի համատեքստում նրա գնահատականները դարձել են ընդդիմադիր. ՕԵԿ նախագահը վերջապես հասկացել է, որ Հայաստանում մրցակցությունը փողի և շատ փողի միջև է, ոչ թե` գաղափարախոսությունների: Փող, գուցե շատ փող ունի նաև Արթուր Բաղդասարյանը, բայց նույնիսկ դա 2017-ի խորհրդարանական ընտրություններում չփրկեց նրան:

Սոցիալ-պոպուլիզմը` զուգորդված իշխանատենչությամբ, լյումպենին սիրաշահելու մարտավարությամբ, անսպառ լիմիտ չունի, մանավանդ, որ լյումպենի համար ավելի խարիզմատիկ, փողատեր, ընկալելի «արքա» կա` Գագիկ Ծառուկյանի դեմքով, ով, ի դեպ, հասարակության հետ հարաբերություններում շատ ավելի անկեղծ է և երբեք հանդես չի գալիս պսևդոգաղափարական դիրքերից:

Արթուր Բաղդասարյանն իրավացի է` ընտրություններն ու քաղաքականությունը Հայաստանում վերածվել են աճուրդի, սակայն նա «մոռանում» է խոստովանել, որ այս իրավիճակի գլխավոր դերակատարներից մեկն է, կոմֆորմիզմի սիմվոլը, ով գաղափարական քողածածկույթով քաղաքական բորսայի էր վերածել կոալիցիա-ընդդիմություն միջակայքը` նպաստելով Հայաստանում քաղաքականություն կոչվածի տոտալ վարկաբեկմանը:

Նույնիսկ 2008-ին Սերժ Սարգսյանին մատուցած մեծ ծառայությունը չկարողացավ փրկել Արթուր Բաղդասարյանին: Խորհրդարանական ընտրություններից առաջ նա նույնիսկ փոխեց կուսակցության անունը, բաց չկարողացավ ազատվել անցյալի բեռից, ճակատագրի, ի վերջո` ռացիոնալ քաղաքականության հարվածից: Բաղդասարյանի շրջապատում սյսօր որոշել են ազատվել «բեխեր» ՀՎԿ անունից` դարձյալ ապավինելով «խերոտ» ՕԵԿ-ին: ՕԵԿ-ը վերադառնում է, բայց «կռացած» ու անգործունակ` առանց շարքերի, դաշնակիցների, նույնիսկ` քննադատների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում