«Սխալ կլինի ասել, թե Կարեն Կարապետյանն իր ծրագրերով 856 մլն դոլար ներդրում է բերել։ Ներդրումներն անմիջապես տեղի չեն ունենում, չեն հոսում, ինչպես ասում են՝ մամենտալնի չեն»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ մեկ տարվա մեջ նման գումարներ ներդնելու համար պետք է ամբողջական ծրագիր իրականացնես, կառուցես։
«Օրինակ՝ Ամուլսարի դեպքում մենք գիտենք, որ այդ պրոյեկտը 5 տարի առնվազն ընթանում է։ Նայած թե ներդրումների պիկը, որ տարվա վրա է ընկել, այդ տարին էլ ավելի շահող է դառնում։ Հիմա 2017 թ-ին ներդրումների մի մեծ կտորը բաժին է ընկել Ամուլսարին, որովհետև հասել են նրան, որ ֆաբրիկան գործարկելու արտադրական, նախապատրաստական պրոցեսներում է։ Երկրորդը ՀԷՑ-ն է, որն ունի շատ մեծ ներդրումային ծրագիր, որը հասնում է 700 միլիոնից ավելի գումարների, ընդ որում մի քանի ուղղություններ ունեն, 3-րդ կարևոր գործոնն այն է, որ Իրաքում, Քուվեյթում շեյխերը հետաքրքրված են տեղի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելով»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










































