Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Փառք տանք հանցագործ աշխարհին, որ կանխում են գաղութներում տիրող բեսպրեդելը

«Մենք այսօր ապրում ենք մի հասարակարգում, որտեղ հանցագործին երբ բերում են, որ մտցնեն խուց՝ ներսում եղած դատապարտյալները ներսից դուռը փակում են և թույլ չեն տալիս, որ մտնեն․ ահա այսպիսի «ապահով» Հայաստանում ենք մենք ապրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով հայաստանյան ՔԿՀ-ներում դատապարտյալների հիերարխիկ հարաբերությունների ու դրանց դեմ պայքարի մասին։

Նշենք, որ այս մասին ահազանգում են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները՝ ասելով, որ այդ հիերարխիկ հարաբերությունները ՔԿՀ-ների թիվ 1 խնդիրն է հանդիսանում։

Գուրգեն Եղիազարյանն այդ ամենի առաջնահերթ մեղավոր և պատասխանատու է համարում քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին և Սերժ Սարգսյանին։

«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով այդ երիտասարդին բերեցին ու նշանակեցին գեներալ ու նրա վերահսկողությանը տվեցին մի այնպիսի ծանրագույն օղակ, որը կոչվում է քրեակատարողական հիմնարկ, բայց լավ հետո՞, մենք հո կրակը չընկանք Սերժ Սարգսյան, որ այդ տղան փեսայիդ ընկերն է․ ամեն 3-րդ հայաստանցի գտնվում է աղքատության ճիրաններում և նման պարագայում այնտեղ՝ ՔԿՀ-ներում յուրաքանչյուր ամիս աշխատում են առնվազն մեկ միլիոն դոլար, որովհետև կալանավայրում ամեն ինչի համար վճարում են՝ չգրված օրենքն է այդպես պահանջում․ ենթադրենք այսօր Հայաստանում կա 10 հազար կալանավոր, ապա նրանցից յուրաքանչյուրի ամսական տուրքը 100 դոլար է, նրանք ամեն ամիս մինիմում այդքան վճարում են այդ «խուցը նայողներին»՝ հեռախոս ունենալու, մահճակալին քնելու, հանգիստ ապրելու և վեճերից ու դանակահարություններից խուսափելու համար, իսկ եթե այդ «նայողը» չլինի, ապա Աստված գիտի, թե ինչեր այնտեղ կկատարվեն, որովհետև պետության կողմից սահմանված օրենքն այնտեղ չի աշխատում, բայց գոնե «գողական օրենքն» է աշխատում, իսկ պատկերացրեք, եթե այդ գողական էլ չաշխատեր, ապա այնտեղ իրար կուտեին և ամեն օր քրեակատարողականներից «ոտքերն առաջ տնկած» մարդիկ դուրս կբերեին․ նորմատիվով սահմանված է մի խցում ասենք 5 հոգի, սակայն 11-12 հոգի մարդ կա այնտեղ, նրանք քնում են հերթով կամ էլ վճարում են չինովնիկ կոչված հերթական տականքին, որպեսզի քնեն․ ասենք մեկը փողը տվեց քնեց, բա մյուսը, որ չի կարում վճարի, բա նա ի՞նչ անի, չքնի՞»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Վերջինս խոսքերով՝ Հայաստանի պես կարտոֆիլային երկրում որպես կանոն կա ընդամենը մեկ օրենք՝ «դա փողի իրավունքն է՝ առանց որի ոչ մի հարց չի լուծվում»։ Ըստ Եղիազարյանի՝ այստեղ շատ լուրջ խնդրի առջև են կանգնած նաև այդ դատապարտյալների ընտանիքի անդամներն ու հարազատները, քանի որ անուղղակիորեն հենց նրանց ուսերին է դրված իրենց կալանավորին ՔԿՀ-ում «պահելու» հարցը՝ գումար ուղարկել, սնունդ և մնացած այլ անհրաժեշտ իրերով ապահովել։

«Մարդիկ պետք է պարտք վերցնեն, որ իրենց կալանավորին պահեն, բայց ոչ բոլորն են այսօր կարողանում հայթհայթել այդ գումարը ու արդյունքում այլ խնդիրներ են ծագում․ այս իրավիճակը դեռ շատ երկար ժամանակ է շարունակվելու, այնքան՝ քանի դեռ այս իշխանությունները խելքի չեն եկել, չեն հասկացել, որ խնամի-ծանոթ-փեսայի ընկեր մոտեցումներով մարդուն պաշտոնի նշանակելը կամ կուսակցական պատկանելությամբ հերթական տհասին այնտեղ գործի ուղարկելը ամենավերջին էշությունն է, այսինքն սրանք մի հատ պետք է վերանայեն, թե ինչ են անում, որովհետև այդ ամենը դժբախտության հիմքն է՝ այդ երիտասարդները մի քանի տարի հետո դուրս են գալու կալանավայրից ու դառնան կրկնահանցագործ ու հոգու խորքում ատելով ատեն այս հասարակությունը ու հիմա էլ ատում են մինչև արյան վերջին մասնիկը և ավելի դաժան են վարվելու քաղաքացիների հետ, քան առաջին հանցագործության ժամանակ»,-շեշտեց Գուրգեն Եղիազարյանն ու այս համատեքստում նաև հավելեց, որ ամեն ինչ բխում է այս իշխանությունների, պատասխանատու օղակների կադրային սխալ քաղաքականությունից։

«Սրանք այդպես էլ չհասկացան, որ չի կարելի այնտեղ մարդկանց այդ ձևով ստորացնել, կատաղացնել ու հետո գցել հասարակության մերկ մարմնի վրա․ ՔԿՀ-ներում էլ են մարդկանց կյանքի հաշվին տզրուկները գումար աշխատում։ Պետք է օրենքի ուղիղ գերակայություն լինի, որի առաջ պետք է պատասխան տան բոլորը՝ կալանավորից մինչև պետ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում