Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Վաշինգտոնի «ռուսական ապտակից» կարող է բաժին հասնել նաև Հայաստանին ու Ադրբեջանին

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, գուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»:

Բլանկը տեսականորեն չի բացառում անգամ, որ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները կարող են պրոբլեմներ ունենալ` ռուսական ձեռնարկություններից զենք գնելու հետևանքով: «Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն»,- ասել է նա:

Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները հնարավորություն ընձեռում են մեծացնել դրանց թիրախների աշխարհագրությունը և սուբյեկտներին:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով՝ նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Խորհրդային միության վերականգնման փորձերը. «Եթե Պուտինը ցանկանում է վերանայել անցյալը, մեր գործն է թուլացնել նրան՝ նվազեցնելով ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար նրա ռեսուրսները»: «Եկեք պարզ խոսենք, պատժամիջոցները Ռուսաստանին կործանում են»,- ասել է Սթիվեն Բլանկը և ավելացրել, որ Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից և հավասար հարաբերություններ հաստատել բոլորի հետ:

Այսպիսով` Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են նպաստել Հարավային Կովկասում միլիտարիզացիայի մակարդակի նվազմանը, ինչը, իր հերթին, տարածաշրջանում կնվազեցնի պատերազմի վերսկսման ռիսկերը: Մյուս կողմից` ԼՂ կարգավորման գործընթացի մենեջմենթը չի դառնա Ռուսաստանի մենաշնորհը, որովհետև Մոսկվան հենց սպառազինությունների մատակարարման միջոցով է իրականացնում այդ գործառույթը: Գլոբալ հարթության վրա չբացառենք, որ հենց ռուսական պատժամիջոցների միջոցով Վաշինգտոնը շեշտակի կարող է մեծացնել իր դերակատարությունը ԼՂ կարգավորման գործընթացում, եթե Հարավային Կովկասն առաջնահերթություն դառնա Սպիտակ տան օրակարգում:

Մյուս կողմից` ռուսական ռազմաարդյունաբերական կոմպլեքսի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ավելի շատ կարող են հարվածել ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին, որովհետև Հայաստանի միլիտարիզացիան պարտադրված է` Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում բալանսը պահպանելու նպատակով: Նույնիսկ ավելին` ռուսական սպառազինության մատակարարումների սահմանափակումը Հարավային
Կովկաս կարող է էապես մեծացնել Հայաստանի ինքնիշխանության և սուբյեկտության մակարդակը, որովհետև Մոսկվան կզրկվի Հայաստանի նկատմամբ շանտաժ բանեցնելու հիմնական լծակներից մեկից:

Գլոբալ հարթության վրա միայն ռուսական կայսրության թուլացումը կարող է նախադրյալներ ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության և անվտանգության համակարգի ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման համար: Իսկ ամերիկյան պատժամիջոցների նպատակը հենց Պուտինի համակարգի, կայսրության փլուզումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում