Thursday, 23 07 2026
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից

Խորհրդարանում կարող էր և ցենզուրայի հանձնաժողով ստեղծվել

Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի հերթական նիստը: ԱԺ խորհրդի նիստերը փակ են, դրանց կարող են մասնակցել միայն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի ներկայացուցիչները: Մամուլի ներկայացուցիչները նիստին չեն մասնակցում, և այդ նիստերում քննարկված հարցերի մասին հնարավոր է իմանալ միայն միջնորդավորված: Իսկ թաքցնելու բան իսկապես կա, և պատահական չէ, որ նիստերը անցկացվում են գաղտնիության ռեժիմով:

Երեկվա նիստի օրակարգում եղել է երկու հիմնական հարց. ԱԺ աշխատակազմի վերակազմավորումը և ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրմանը կարգի փոփոխությունը: Այս երկու հարցերի վերաբերյալ էլ որևէ էական որոշում չի կայացվել:

ԱԺ նոր աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը ցանկանում է էապես վերակազմավորել ԱԺ աշխատակազմի աշխատանքը: Նախապես որոշված է եղել, որ պետք է լուծարվեն ԱԺ բոլոր վարչություններն ու բաժինները, ԱԺ աշխատակազմը պետք է ատեստացիա անցնի, և միայն ատեստացիա անցած աշխատակիցներից ձևավորվի անհամեմատ ավելի փոքր թվաքանակով, պրոֆեսիոնալների թիմ, որը կկարողանա որակով և արդյունավետ իրականացնել իր առջև դրված խնդիրները: Բայց ԱԺ խորհուրդը այս հարցը հետաձգել է մինչև հաջորդ տարեվերջ, մի պայմանով, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները պետք է համակարգեն վարչությունների աշխատանքը:

Ոչ միայն ԱԺ աշխատակազմը, այլ հենց ԱԺ ՀՀԿ-ական խմբակցությունը կանգնած է վերափոխման և երիտասարդացման խնդրի առաջ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ներսում կա մի կաստա, որը խորհրդարանը և նրա աշխատակազմը վերածել է սեփական ազգականներին ու մտերիմներին աշխատանքով ապահովելու հիմնարկի: Մարդիկ ԱԺ աշխատակազմի հաշվին լուծել են անգամ իրենց վաղուց թոշակի տարիքն անցած զոքանչներին աշխատանքով ապահովելու հարցը: ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահներ Գագիկ Մինասյանը, Կորյուն Նահապետյանը, Խոսրով Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը և էլի մի քանիսը, ԱԺ-ն համարում են իրենց անձնական սեփականությունը, և համոզված են, որ իրավասու են տնօրինելու ԱԺ հաստիքներն իրենց ուզած ձևով, քանի որ այդպես է եղել միշտ: ՀՀԿ խմբակցության ներսում կան բարեփոխումների կողմնակիցներ, բայց նրանք համարում են, որ առջևում ավելի կարևոր իրադարձություններ են, և ԱԺ աշխատակազմի բարեփոխման գործընթացը չի կարող ներկուսակցական ընդհարման պատճառ դառնալ: Դրա համար էլ որոշվել է առայժմ չգնալ առճակատման և հարցի լուծումը հետաձգել մինչև հաջորդ տարեվերջ, երբ դրա համար ավելի բարենպաստ իրավիճակ հասունացած կլինի:

Մեր նշած հանձնաժողովի նախագահները և նրանց միացած ԲՀԿ-ական, իսկ իրականում ՀՀԿ կցորդ հանդիսացող Վարդան Բոստանջյանը, պահանջել են կտրուկ սահմանափակել ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների իրավունքները, և նույնիսկ սանկցիաներ կիրառել այն լրատվամիջոցների նկատմամբ, որի ներկայացուցիչ լրագրողը ԱԺ օրակարգից դուրս հարցերի վերաբերյալ նյութեր կհրապարակի: Կորյուն Նահապետյանը հայտարարել է, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ոչ մի օգուտ չեն տալիս խորհրդարանին: Այս մարդկանց սկսել է անհանգստացնել այն փաստը, որ լրագրողները սկսել են բացահայտել իրենց գործունեության իրական արդյունավետությունը, և համարում են, որ դրան պետք է վերջ տալ ռեպրեսիվ մեթոդներով: Եթե այս մարդիկ մեծամասնություն կազմեին ՀՀԿ խորհրդում, կարող է նաև ցենզուրայի հանձնաժողով ստեղծեին, և պահանջեին, որ լրագրողները նյութերը հրապարակելուց առաջ դրանք ուղարկեն ԱԺ աշխատակազմին կից ցենզուրայի գլխավոր հանձնաժողով:

Բարեբախտաբար խորհրդի կազմում կան նաև ՀՀԿ-ականներ, ովքեր կտրուկ դեմ են արտահայտվել ցենզուրայի սահմանմանը: ՀՀԿ-ից ԱԺ փոխնախագահներ Էդուրադ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, ինչպես նաև ԲՀԿ-ից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը անթույլատրելի են համարել լրատվամիջոցների աշխատանքը ցենզուրայի ենթարկելու ցանկացած փորձ, և այս նախաձեռնությունը տապալվել է:

2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հույս կար, որ հաջորդ խորհրդարանում լինելու են բոլորովին այլ որակի և մտածողության տեր մարդիկ, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակցության ներսում և խորհրդարանական խմբակցությունում կիրականացնի սերնդափոխություն, և մենք այլևս չենք տեսնի նախորդ դարի մտածողության տեր մարդկանց, անկախ անգամ նրանց տարիքից (որովհետև որոշ դեպքերում անգամ երիտասարդ լինելը չի ապահովագրում հնի կրողը լինելուց): Բայց այսօրվա խորհրդարանը շատ քիչ բանով է տարբերվում նախորդներից, թերևս միայն նրանով, որ հնի ու նորի հակադրությունն ավելի ցայտուն է դարձել, իսկ գոյությունը՝ անհամատեղելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում