Tuesday, 28 05 2024
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

«Պետք է ուտելու բան լինի, որ ուտեն, բայց եթե Սերժ Սարգսյանն ասում է, ուրեմն մի բան գիտի»

«Նախագահը, որ ասում է, ուրեմն մի բան գիտի, տեղեկություններ ունի, բայց այդ վիճակից, երևույթներից խուսափելու համար պետք է համայնքապետերը լինեն իսկապես համայնքի խնդիրներով մտահոգված մարդիկ, ոչ թե ընտրություններին ձայն բերողները դառնան համայնքապետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը Սերժ Սարգսյանի ելույթին տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ։

Դիլիջանում Սերժ Սարգսյանը բավական զարմանալի ելույթ ունեցավ՝ անդրադառնալով տեղական ինքնակառավարմանը, համայնքների ղեկավարների, նրանց կողմից տարիներ շարունակ իրականացված չարաշահումների ու ստացած ներումներին մասին։ «Խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»,- ասել էր Սերժ Սարգսյանը և հավելել. «Պետք չէ, որպեսզի մենք, այսպես ասած, լավություն անենք մարդկանց՝ ի հաշիվ մեր զարգացման: Ես շատ լավ հասկանում եմ, որ համայնքապետերը մտածում են, որ վաղը, մյուս օրը ընտրություն է լինելու, չգիտեմ, որոշակի խնդիրներ և այլն: Հավատացեք, երբ մենք թուլություն ենք ցուցաբերում և, այսպես ասած, երկուսին լավություն ենք անում, չենք ուզում իրեն պարտադրել, որ իր հարկերը վճարի, ամեն ինչից բացի, դա հենց բացասաբար է անդրադառնում ընտրությունների վրա, որովհետև մնացածներն էլ տեսնում են, որ անարդարություն կա: Այդ մնացածներն էլ ընդհակառակը՝ դեմ են քվեարկում և ոչ թե կողմ»:

Արսեն Աղաբաբյանը, ով 7 տարուց ավելի է՝ համայնքապետ է, նշեց, որ իրենց կողմերը՝ սահմանամերձ համայնքներում, վիճակը բոլորովին այլ է։ Սերժ Սարգսյանի նկարագրած երևույթները չկան։ «Համայնքի բյուջեն խղճուկ բյուջե է։ Պետք է ուտելու բան էլ լինի, որ ուտեն։ Թե չէ փող ուտելն այդքան հեշտ բան չէ։ Սահմանամերձ համայնքներում բոլոր համայնքապետերը վարկերի տակ են։ Ում էլ հարցնեք՝ վարկ ունի։ Ես մի համայնքապետի չեմ ճանաչում, որ տենց փող ուտող ա կամ կերել ա արդեն։ Բայց եթե Սերժ Սարգսյանն ասում է, ուրեմն գիտի մի բան»,- հավելեց մեր զրուցակից համայնքապետը։

Աղաբաբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ելույթը, հանձնարարականները փող ուտողների կամ միջնորդողների համար զսպող դեր չի կարող ունենալ, քանի որ դա նրանց էությունն է, աշխատաոճը։ «Մարդու տեսակից է կախված։ Համայնքի ղեկավար լինելը ամեն մարդու գործ չէ։ Սա ասֆալտի գործարան չի, որ գնաս դառնաս տնօրեն, ժամը 18-ին էլ գործից գնաս տուն։ Համայնքի ղեկավարը 24 ժամ պետք է աշխատանքին լծված լինի։ Համայնքի ղեկավարը պետք է տեսակով ղեկավար լինի, նա չպետք է ժողովրդի փող ուտող լինի։ Բայց, իհարկե, կան համայնքի ղեկավարներ, որ իմ նշած տրամաբանությամբ են առաջնորդվում։ Էս երկրում ով է իր տեղում որ։ Համայնքապետեր կան, որ բացարձակ տեղյակ չեն իրենց կարգավիճակից, լիազորություններից ու պարտականություններից»,- նշեց Կողբի համայնքապետը։

Մեր դիտարկմանը, թե այս վիճակը չի՞ առաջացել նույն իշխանության մեղքով, նրա՞նք չեն ժամանակին ներել ՀՀԿ-ական համայնքապետերի տարբեր չարաշահումներ ու հանցագործություններ՝ միայն թե համայնքի ղեկավարը մնա իրենց ցանկալի անձը, ով ընտրություններին ձայներ է ապահովում իրենց համար։ «Երբ որ այս երկրում համայնքապետերին նայեն որպես համայնքապետի, ոչ թե որպես ընտրություն կազմակերպողի և ձայն բերողի, պատկերը այլ կլինի։ Համայնքի ղեկավար լինելը շատ լուրջ առաքելություն է, քան ընտրություն կազմակերպելը, երբ նրա վրա կոնկրետ պարտականություն է դրվում սրա-նրա համար այսքան ձայն ապահովել։ Մի բան էլ ընտրությունից հետո ասեն՝ լավ է աշխատել, թե ոչ։ Կրկնում եմ՝ երբ որ իրենք համայնքապետին նայեն որպես համայնքի ղեկավարի, նման դժգոհությունների առիթ չի լինի։ Ես այսքան տարի է՝ համայնքապետ եմ, մի դրամ մեկին չեմ տվել, որ ինձ ընտրեն կամ մեկի համար ձայն ապահովեն։ Սահմանամերձ համայնքներում պատկերն այլ է, բայց չեմ բացառում, որ շատ համայնքներում նաև համայնքապետերն են փողով ընտրվում, նրանք ընտրություն կազմակերպող են, փող ուտող։ Մի բան հաստատ գիտեմ, որ մեր երկրում շատ մարդ իր տեղում չէ, դրա համար էլ էս պատկերն է»,- եզրափակեց Աղաբաբյանը։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Սերժ Սարգսյանի ելույթն անձամբ է լսել, ներկա է գտնվել համաժողովին և ոչ մի արտառոց բան չի տեսնում այդ ելույթում։ «Ես պարոն նախագահի ելույթն անձամբ եմ լսել։ Նրա շեշտադրված խոսքը բոլորին էր վերաբերում, իսկ համայնքի ղեկավարներն առանձնացվեցին, քանի որ հանդիպումը համայնքի ղեկավարների հետ էր, տեղական ինքնակառավարման մարմիններին էր վերաբերում համաժողովը։ Եղավ խոսք, որ պետք է բացառել ցանկացած արատավոր երևույթ տեղական ինքնակառավարման մարմիններում»,- ասաց Նալբանդյանը։

Մեր դիտարկմանը, թե ինչու է հիմա խոսվում դրա մասին, և սա նշանակո՞ւմ է, որ մինչև հիմա աչք է փակվել այդ արատավոր երևույթների վրա, մարզպետը պատասխանեց. «Արատավոր երևույթներ եղել են և դեռ կլինեն։ Նմանատիպ արատավոր երևույթներ աշխարհի ամենազարգացած երկրներում կան, և պարզ է, որ ՀՀ նախագահը պետք է պարբերաբար անդրադառնա ոլորտին վերաբերող խնդիրներին, ինչը եղավ շաբաթ օրը կայացած խորհրդաժողովի ժամանակ։ Հստակ հանձնարարական հնչեց վերացնել այդ երևույթները։ Ինչ վերաբերում է աչք փակելուն, ապա երբեք աչք չի փակվել։ Դա հետևողական աշխատանք է, որը պետք է միշտ տանել»։

Լոռու մարզպետից հետաքրքրվեցինք՝ իր ղեկավարած մարզում այս տարիներին ինչ արատավոր երևույթներ են եղել, որոնց վրա աչք է փակվել, բաց հիմա պետք է պայքարեն դրա դեմ։ Օրինակ՝ ինչպես են վերացնելու մարզում առկա կրիմինալը։ Մարզպետը, սակայն, չհամաձայնեց մեր դիտարկման հետ՝ նշելով, որ իրենց մարզում «իրենք չեն ունեցել հնչեղություն ունեցող ոչ մի արատավոր դեպք», բայց եղել են թերություններ, համայնքների ղեկավարների կողմից խախտումներ, որոնց իրենք անդրադարձել են և լուծում են տվել։

Մարզպետերից շատերը, լսելով Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ մեր հարցերը, հայտարարում էին, թե զբաղված են և չեն կարող խոսել այդ մասին, կամ ավելի ուշ զանգենք, որից հետո անհասանելի էին դառնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում