Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

Հանձնարարվել է խստորեն վերահսկել երկարացված ժամկետներով շինթույլտվություններով աշխատանքների համար սահմանված ժամանակացույցերի պահպանումը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի տարածքում առկա կիսակառույց շինությունների, գերակա շահ ճանաչված և քաղաքաշինական ծրագրեր նախատեսված, սակայն չիրականացված տարածքների մասով ձեռնարկված միջոցների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված վարչարարության արդյունքում մեկ դեպքի մասով շինարարական աշխատանքները վերսկսվել են, 12 հասցեների համար շինարարության թույլտվության ժամկետները երկարացվել են՝ աշխատանքները վերսկսելու համար, իսկ մեկ դեպքում էլ շինթույլտվությունը ճանաչվել է ուժը կորցրած:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա վերահսկողության ներքո և բոլոր այն դեպքերով, որոնց շրջանակում երկարացվել են շինթույլտվության ժամկետները, խստորեն վերահսկել, որպեսզի պահպանվեն սահմանված ժամանակացույցերը:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ հանրությանը ներկայացվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում Ամանորի օրերին մայրաքաղաքում գործող սպասարկման և ժամանցի ոլորտի օբյեկտների աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև թանգարանների համար աշխատանքային հատուկ ժամանակացույց սահմանելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները: Տպագրվել են նաև Ամանորի միջոցառումների ծրագրի եռալեզու բուկլետներ, որոնցում ներառված են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը, օգտակար տեղեկատվություն՝ զբոսաշրջիկների համար:

Հանձնարարվել է ընթացիկ տոնական միջոցառումների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում