Monday, 27 07 2026
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ

88-ի շարժում-30. «Ղարաբաղ» կոմիտեն` Dream Team

1988-ի մայիսին վերջնականապես ձևավորվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որի կազմակերպչական կառուցի հիման վրա հետո ձևավորվեց ՀՀՇ-ն:

«Ղարաբաղ» կոմիտեն հայ քաղաքական իրականության բացառիկ կառույց է, որը ոչ միայն ձևավորեց համազգային շարժման ինստիտուցիոնալ հիմքը, այլ դարձավ քաղաքական նոր հոսանքի ձևավորման ակունքը` իր պրագմատիզմով արմատապես տարբերվելով ՀՅԴ մաքսիմալիստական արկածախնդրությունից, Խորհրդային Հայաստանի ընդերքում այլընտրանք դառնալով կոմունիստական իշխանությանը:

Կոմիտեն կուռ քաղաքական թիմ էր` կոլեգիալ ղեկավարմամբ, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի ընդգծված լիդերությամբ: Կոմիտեի 11 անդամները փոխլրացնում էին միմյանց` ամբողջացնելով համազգային պայքարի միասնականությունը: Աշոտ Մանուչարյանի կրակոտ ելույթները փոխլրացվում էին Ռաֆայել Ղազարյանի ակադեմիականությամբ, Վանո Սիրադեղյանի կոլորիտը` Համբարձում Գալստյանի տեսական պատրաստությամբ…

«Ղարաբաղ» կոմիտեն 1988թ-ի մայիս-նոյեմբեր ամիսներին ոչ միայն դարձավ կոմկուսի իրական այլընտրանքն, այլ նաև կարողացավ շարժման օրակարգը թելադրել կոմունիստական Գերագույն խորհրդին, որը հարկադրված էր վավերացնել Ազատության հրապարակում ընդունված որոշումները:

«Ղարաբաղ» կոմիտեն իրական այլընտրանք էր բոլոր առումներով: Ինստիտուցիոնալ հարթության վրա համազգային շարժման կառույցներն ավելի կենսունակ էին, քան կոմկուսի տարբեր կառույցներն ու ռայկոմները, որոնք կորցրել էին իրենց հեղինակությունն անգամ իշխանության միջին և ստորին օղակներում: Կոմիտեն ձևավորում էր դիրքորոշումներ, որոնք արտահայտում էին հասարակության տրամադրությունները, միևնույն ժամանակ` համահունչ էին համաշխարհային համատեքսին: Առանց բարձրագոչ հայտարարությունների` «Ղարաբաղ» կոմիտեն դարձել էր խորհրդային կայսրության հիմնական մարտահրավերներից մեկը:

1988-ի երկրաշարժի առիթն օգտագործելով` Մոսկվան հրահանգեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությունը: Շարժման տղաները տեղափոխվեցին մոսկովյան ամենախիստ բանտերը, սակայն համազգային շարժումը ոչ միայն չկասեցվեց, այլ նոր թափ ստացավ` ի շնորհիվ Դավիթ Շահնազարյանի, Ալբերտ Բաղդասարյանի, մյուսների, այսպես կոչված` «Ղարաբաղ» կոմիտե-2-ի, որը համազգային համախմբման նոր ալիք բարձրացրեց Հայաստանում: 1989-ի մայիսին կոմիտեի տղաները` համազգային ճնշման ներքո, ազատ արձակվեցին: Հենց այդ ժամանակ էլ Հայաստանում, ըստ էության, տեղի ունեցավ փաստացի հեղափոխությունն, որովհետև կոմիտեի տղաները ձերբակալվեցին` որպես շարժման առաջնորդներ, բանտից վերադարձան` որպես փաստացի իշխանություն: Այդպես էր ոչ միայն հանրային ընկալման մեջ, միջազգային արձագանքներում, այլ նույնիսկ` մոսկովյան իշխանության տեսանկյունից, որովհետև շարժման գործիչների ձերբակալությունը Հայաստանում վերջնականապես բարոյազրկեց կոմունիստական իշխանությունը:

Հայաստանում հասունանում էր կոմունիստական իշխանության տապալման պատմական պահը: 1989թ-ի նոյեմբերին ձևավորվեց ՀՀՇ-Ն, որը 1990թ-ի Գերագույն խորհրդի ընտրություններում հաղթանակ տարավ: Ընդ որում` ՀՀՇ-ն կոմունիստներին հաղթեց սովետական օրենսդրությամբ ու ընտրակարգով` ձևավորելով միանգամայն լեգիտիմ իշխանություն անգամ ԽՍՀՄ սահմանադրության տեսանկյունից:

Օգոստոս 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ. Հայաստանում կոմունիստական իշխանությունը տապալվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում