Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Մեղավորը 10 հազար դրամ վերցնող քաղաքացիները չեն. Խաչատուր Քոքոբելյան

«Ակնհայտ է, որ Արևմուտքը Հայաստանին ճախարակով քաշելով տարավ դեպի համաձայնագրի ստորագրում։ Պետք է շնորհակալ լինենք մեր արևմտյան գործընկերներին, այս իրավիճակը պարտադրում է ի կատար ածել համաձայնագրի դրույթները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։

Միևնույն ժամանակ Քոքոբելյանը նշում է՝ արհեստական կլինի այդ համաձայնագրի շուրջ քաղաքական ուժերի միավորումը. «Դա շատ արհեստական եմ համարում։ Գուցե շատ մարդիկ անկեղծորեն հավատում են կամ ցանկանում են, որ այդպես լինի, բայց ես հավաստիացնում եմ՝ սա հերթական իմիտացիոն գործընթացն է. ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Այն թեզը, որ սա կարող է միավորման առիթ հանդիսանալ, խիստ արհեստական է, սա քաղաքական կարևորագույն օրակարգի բացը լրացնելու արհեստական փորձ է։ Եթե իշխանությունն ինչ-որ տեղ կարող է իր ռեսուրսներից ելնելով իրեն թույլ տալ իմիտացիայով զբաղվել, ապա ընդդիմությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող։ Այս քաղաքական դաշտի «տունը քանդում են» հենց իմիտացիոն պրոցեսները»։

Օրերս Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս երկրում իրավիճակ չի փոխվի, դիմելով քաղաքացիներին՝ ընդգծել էր, որ ստեղծված իրավիճակն իրենց ընտրության արդյունքն է։ Խաչատուր Քոքոբելյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ ընդգծեց. «Պարզ է, որ 10 հազար դրամները եղել են, բայց ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ հասարակությունը մեղավոր է։ Հայաստանում եթե ճիշտ կողմնորոշվող է եղել, միշտ մեր ժողովուրդն է եղել։ Այնքան տասը հազար դրամները դեր չեն խաղացել, որքան դրա մասին շատ խոսելը։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են՝ գումարը դաշտ է բերվել, որ իմիտացիա ստեղծվի, և ասեն՝ ժողովուրդը գումար վերցրեց, ընտրեց։ Իհարկե, կան շատ մարդիկ, որ 10 հազար դրամ են վերցրել, բայց դա այդ մարդկանց մեղավորությունը չի եղել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում