Նոյեմբերի 22-ին ամերիկացի մոդել Հեյլի Բոլդուինն ընկերների շրջապատում նշել է իր ծննդյան օրը: Նրա 21-ամյակի խնջույքին ներկա է եղել նաև նրա լավագույն ընկերուհին՝ Քենդալ Ջենները: Հեյլին տոնը նշել է նյույորքյան Zuma ռեստորանում: 30 հյուրերի հետ Հեյլին զվարճացել է ռեստորանի մասնավոր սրահում:
Տոնի համար սրահը զարդարված է եղել սև փուչիկներով: Առավոտյան Հեյլիի և նրա հյուրերի համար ելույթ է ունեցել սոուլ-կատարող Դենիել Ցեզարը: Հեյլին տոնից լուսանկարներ է հրապարակել Instagram-ում:













































