Saturday, 25 07 2026
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr

«Ղումար» ենք խաղում ազգովի. մեր տնտեսությունը մնացել է կազինոների հույսին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամիսներին վերաբերող սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին զեկույցում մի սահմռկեցուցիչ տվյալ կա: Խոսքը կազինոների և շահումով խաղերի ոլորտի մասին է: Այդ ոլորտի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերի ընթացքում կազմել է ավելի քան 196 միլիարդ դրամ կամ 400 միլիոն դոլարից ավելի: Ինչպես նկատել են 168.am պարբերականի մեր գործընկերները, այս ցուցանիշը առաջին անգամ է հրապարակում ԱՎԾ-ն:

Ասել, որ սա մեծ, շատ մեծ ծավալ է, նշանակում է ոչինչ չասել: Եթե համարենք, որ կազինոների ու շահումով խաղերի շրջանառությունը հավասարաչափ է բաշխվում տարվա ընթացքում, և առաջին ամիսներին ծավալը կազմել է 196 միլիարդ դրամ, ապա տարվա կտրվածքով այն կլինի մոտ 260 միլիարդ դրամ: Որպեսզի պատկերացնենք, թե սա ինչ ծավալ է, նշենք, որ 2017 թվականին ՀՀ պետբյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված է միայն 209 միլիարդ դրամ: Եթե կոպիտ հաշվարկներ անենք, ապա կստացվի, որ կազինոների ու շահումով խաղերի ծավալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով կազմում է 200 դոլար:

Համեմատության համար նշենք, որ օրինակ կրթության ոլորտում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը այս տարվա առաջին 9 ամիսներին, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 38 մլրդ դրամ կամ 5 անգամ քիչ, քան շահումով խաղերի ու կազինոների ցուցանիշն է: Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը եղել է ընդամենը 40 մլրդ դրամ…

Եվս մի ցուցանիշ: Կազինոների ու շահումով խաղերի ոլորտում տրամադրված ծառայությունների ծավալը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Այլ կերպ ասած, կազինոներն ու շահումով խաղերը մեր տնտեսության թերևս ամենածանրակշիռ ոլորտներից մեկն է: Ընդ որում, ամենադինամիկ աճողը: Միայն մեկ տարվա ընթացքում այս ոլորտում աճը գերազանցել է 18 տոկոսը, այն դեպքում, երբ տնտեսական աճը մոտ 4 տոկոս է:

Կասկածները, որ Հայաստանում արձանագրվող տնտեսական աճերի մի զգալի մասը կազինոների ու շահումով խաղերի ոլորտի առաջանցիկ աճի շնորհիվ է, կային դեռ վաղուց: Այդ մասին էր խոսում այն փաստը, որ նշված ընդհանուր ծառայությունների ոլորտի հզոր աճեր գրանցվում էին հատկապես Կոտայքի մարզում, որտեղ տեղակայված է Հայաստանի ամենախոշոր կազինոն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնը»: Սակայն պաշտոնական ցուցանիշների տեսքով ապացույցներ չկային: Հիմա՝ արդեն կան:

Կան, ու այդ ցուցանիշը, մեղմ ասած, շատ տխուր է: Դժվար է ասել, թե խաղատնային բիզնեսի վրա սևեռված եվրոպական քաղաք պետություններից ուրիշ որ երկրներում է այսպիսի վիճակ: Փաստորեն տարեկան մոտ 540 միլիոն դոլար մենք ծախսում ենք «բախտ փորձելու» վրա: Այդ ահռելի կապիտալը ոչինչ չի ստեղծում, չի նպաստում տնտեսության որակական փոփոխությանը, ուղղված չէ ապագային… Թերևս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ այս ցուցանիշը շոշափում է ՀՀ անվտանգությունը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում