Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

«Կառավարության անդամները քննադատությունը ընդունում են որպես թշնամանք, ջղաձգվում, հեռանում են»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապնախարար Գևորգ Պետրոսյանը։

 – 2018 թի բյուջեով սոցիալական, առողջապահական ծախսերը նվազեցվում են։ Խորհրդարանում նախնական քննարկումների ժամանակ դո՞ւք բարձրաձայնեցիք, որ ծախսերի նվազեցմանը զուգընթաց երկրի սոցիալական իրավիճակը, մարդկանց վիճակը գնալով վատթարանում է, ինչին ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարարն ասաց, որ սոցիալական իրավիճակի վատացումը ավելի շատ էմոցիա է, քան իրականություն, բերվեցին նաև որոշ հիմնավորումներ, փաստեր, դրանք ընդունելի՞ են։

– Ես չգիտեմ՝ իրենք ինչ փաստեր նշեցին, այդտեղ որևէ հիմնավորում չկա, մենք բոլորս ապրում ենք նույն կյանքով, ես չեմ հավատում այդ նկարչությանը, ես չեմ հավատում այդ թվաբանությանը, կրկնեմ, եթե աշխատավարձի, կենսաթոշակի բարձրացում չկա, սոցիալական պաշտպանությանը հատկացվող ծախսերը նվազում են, շարունակաբար գներն աճում են, օր օրի, ժամ առ ժամ ապրանքներ կան՝ թանկանում են։ Էդ ի՞նչ հնարք, մեթոդ են կիրառում, որ մարդկանց կյանքը պետք է բարելավվի։ Կամ ինչ է նշանակում 1-2 հոգի անցել են աշխատանքի, գործազրկության տոկոսը նվազել է, էդպիսի բան չկա։ Միջին որակավորման մասնագետը, եթե այսօր աշխատանքից ազատվում է, տարիներով չի կարողանում աշխատանք գտնել։

Այդ իրենք են հաճախ ընկնում ջղաձիգ վիճակի մեջ, երբ որ ընդդիմադիր պատգամավորներս կոնկրետ հիմնավորված փաստարկներ ենք հնչեցնում։ Ցանկացած քննադատություն փոխանակ մեծահոգաբար ընդունեն, փորձեն ռացիոնալ հատիկը տեսնեն, փորձեն շտկել, նրանք ջղաձգվում և ընդունում են որպես թշնամական վերաբերմունք, վիրավորված մարդու կեցվածքով հեռանում են։ Այսպիսի մոտեցումն ընդունելի չէ։

– Օպտիմալացման արդյունքում տրամաբանական է, որ գործազուրկների թիվը ավելանում է, այս պարագայում ինչպե՞ս է զբաղվածության մակարդակի աճ գրանցվում։

– Բոլորդ ականատես և ունկնդիր եղաք, որ մյուս տարի սպասվում է 5560 աշխատողի հանրային ծառայությունից ազատելու հնարավորություն։ Ինչ զբաղվածության աճի մասին է խոսքը։ Չեմ ուզում ավելորդ վատատեսություն ներարկեմ շրջապատում, բայց չեմ կարող նաև ավելորդ անգամ լավատես լինել․ այսօր ժողովրդի վիճակը գնալով վատթարանում է և կներեք, կույր պետք է լինել այդ ամենը չտեսնելու համար։ Եվ եթե պետությունը չի ապահովում իր քաղաքացիների բարեկեցությունը, նվազագույն սոցիալական պահանջները, ապա այդ պետությունը հանդգնում է կորցնել իր վստահությունը այդ քաղաքացիների մոտ։ Իսկ եթե պետությունը կորցնում է իր վստահությունը քաղաքացիների մոտ, ապա սա ազգային անվտանգության, ինքնիշխանության, անկախության, իրավական, սոցիալական անվտանգության մասով լուրջ վտանգներ է պարունակում։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում