Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է ամառային ժամանակի անցումը չեղարկելու նպատակահարմարությունը: Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին:
«Եվրահանձնաժողովն արդեն ստուգում է՝ որքանով է պահանջված ամառային ժամանակի չեղարկումը: Ներկայումս հարցն ուսումնասիրվում է ամբողջ առկա տեղեկությունը նկատի ունենալով»,- գրում է թերթը:










































