«Հայաստանում ահավոր մեծ թվով մարդիկ ազատվում են բանակից, և 100-ից 90-ը ազատվում է առողջության պատճառաբանությամբ. մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսը ականջի խրոնիկ մեծացում ունի»,- հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ 100-ից միայն 10-ն է ազատվում ակադեմիական տարկետման պատճառով, այսինքն՝ մեր 100 տոկոսանոց պրոբլեմի 90 տոկոսը կապված է առողջապահության ոլորտի հետ. «Հիմա մենք օրենքի այս նախագծով չենք լուծում խնդիրը: Էդ ակադեմիականի 10-ից էլ 5-ը իրենց պապաների շնորհիվ կընկնեն պճեղի մենինգիտի տակ, և կստացվի, որ այս օրենքը այն 5-ի դեմ է, ովքեր ազնիվ, արդար ձևով ուսանում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































