Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

ԱԻՆ ուժերը մասնակցում են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությանը

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 13-ին անցկացվեց ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի, ինչպես նաև ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը, որին ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հոկտեմբերի 9-ին մեկնարկած «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ օպերացիայի նախապատրաստումը և անցկացումը» թեմայով զորավարժությանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻՆ ուժերը:

Նպատակն էր արտակարգ իրավիճակներում ՀՀ ԱԻՆ և հատուկ ուժերի ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև վթարավերականգնողական, առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակների կանխարգելման կարողությունների կատարելագործումը:

Սցենարի համաձայն՝ դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների հետևանքով հրդեհ էր բռնկվել քիմիական վտանգավոր օբյեկտներից մեկում, կար քիմիական վտանգավոր նյութերի արտանետման վտանգ: Ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են մեկնում ՀՀ ԱԻՆ ճառագայթային-քիմիական հետախուզական և փրկարարական խմբերը: Իրականացվում է օդի մոնիթորինգ և նախանշվում օդի քիմիական աղտոտվածության աստիճանը: Փրկարարական ստորաբաժանումների կողմից ստեղծված ջրային «վարագույրը» կանխում է վտանգավոր քիմիական նյութերի տարածումը:

Զորավարժության մեկ այլ սցենարի համաձայն՝ դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների հետևանքով ավերվել է շենքի սանդուղքը, կային պայմանական տուժածներ, որոնցից երկուսն արգելափակվել էին շենքի վերին հարկում: Դեպքի վայր են մեկնում որոնողափրկարարական և աղետների բժշկության արագ արձագանքման խմբերը: Տուժածներին տեղում ցուցաբերվում է առաջին օգնություն և կազմակերպվում շինությունից նրանց դուրսբերումը:

Միջոցառման ավարտին՝ հանդիսավոր երթից հետո, հուշամեդալներ, պատվոգրեր ու նվերներ հանձնվեցին վարժանքի մի շարք մասնակիցների: ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հրամանով պատվոգրեր հանձնվեցին ՀՀ ՊՆ զորամասերի մի շարք հրամանատարների: «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվեց Բելառուսի ԱԻՆ արտակարգ իրավիճակների կառավարման և արձագանքման հանրապետական կենտրոնի պետի առաջին տեղակալ, ն/ծ գնդապետ Վալերի Կոնովալչիկը, իսկ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով՝ Բելառուսի ԱԻՆ վթարափրկարարական ծառայության և ԱԻ վերացման վարչության ու Ղրղստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերի և ուժերի պատրաստության բաժնի երկու աշխատակից: ՀՀ ԱԻՆ հուշամեդալ հանձնվեց ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հետախույզ-ռադիոհեռախոսավարին, իսկ մեկ այլ զորամասի տեղագրական համակարգի օպերատորը պարգևատրվեց հուշանվերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում