Monday, 27 07 2026
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան

Տա Աստված՝ մեր կարիքը քաղաքական դաշտում այլևս չլինի. Ռազմիկ Պետրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, «Ազատամարտիկների դաշինքը» պատրաստվում էր նիստ անցկացնել և հետագա անելիքները քննարկել։ Արդյոք արդեն կա՞ հստակեցում այդ առումով։

– Մենք ամեն երեքշաբթի՝ խորհրդի, իսկ չորեքշաբթի օրերին վարչության մեր ավանդական նիստերն անցկացնում ենք։ Ամռանը՝ արձակուրդային սեզոնի հետ կապված, որոշակի դադար կար, այժմ վերսկսել ենք։ Հենց այսօր էլ այս պահին նիստն ընթանում է՝ ես պարզապես տեխնիկական, անձնական պատճառներով այսօր չեմ մասնակցում։

Նիստերի ընթացքում հիմնականում քննարկվում են մեր մարտական ընկերների սոցիալական խնդիրները, նրանց կարգավիճակի, զինգրքույկների հարցերը։ Մենք այս պահի դրությամբ հիմնականում կենտրոնացած ենք այդ հարցերի վրա՝ բանակաշինության և ռազմական ուղղություններով։

– Իսկ քաղաքական դաշտում այլևս ձեզ չե՞նք տեսնի, չկա՞ մի քաղաքական ուժ, որի հետ առաջիկայում կգործակցեք։

– Իսկ քաղաքական պրոցեսներ կա՞ն, որ մենք դրա մեջ լինենք կամ համագործակցենք։ Քաղաքական դաշտում ոչինչ չի կատարվում, մենք էլ մեր անելիքն ի սկզբանե այդ ոլորտում չենք տեսել, այս կառույցը հիմնականում ռազմական, բանակային հարցերով է զբաղվում։ Երբ որ լինի քաղաքական պրոցես, ու մենք զգանք, որ կա մեր մասնակցության անհրաժեշտությունը՝ կլինենք։ Այս պահի դրությամբ այդպիսի գործընթացներ քաղաքական դաշտում չեն կատարվում։

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք Ժիրայր Սեֆիլյանի հրապարակած հեղափոխական ցուցակի մասին։ Ճիշտ է, ազատամարտիկները այդ ցուցակում չկան, բայց ասում են՝ վերջնական ցուցակ չէ, հնարավոր է՝ ընդլայնվի կազմը։

– Ես նրանց շատ եմ հարգում՝ մեր մարտական ընկերներն են։ Բայց կարծում եմ, որ եթե պրոցեսներ հասունանան, ցուցակներ և այլ բաներ հաշվի չեն առնվի։ Երկրում այնպիսի մթնոլորտ է, որ վաղ թե ուշ գործընթացներ լինելու են՝ այսպես երկար շարունակվել չի կարող։ Կլինի՞ այդ պրոցեսներում մեր կարիքը՝ կքննարկենք։ Աստված տա՝ վիճակն այնքան լավ լինի, որ մեր կարիքը չլինի։ Բայց այս պահի դրությամբ այդքան էլ լավատես չեմ։

– Ամեն դեպքում ձեր մասնակցությունը չի՞ բացառվում։

– Մենք հոգով-սրտով միշտ պատրաստ ենք լինել մեր ժողովրդի կողքին, բայց ամեն քաղաքացի պետք է ինքն իրենով գիտակցի, որ իրենից շատ բան է կախված, իր ձայնը, իր կարծիքը ևս վճռորոշ է։ Երբ քաղաքացին այդ գիտակցությունն ունենա, հավատացեք՝ ոչ մի ցուցակի ու ցուցակագրությունների անհրաժեշտություն չի առաջանա։ Այնպիսի տպավորություն է, որ մարդկանց դիմեդրոլ են տվել՝ այսպես շարունակվել չի կարող, վաղ թե ուշ գործողություններ կլինեն, իրավիճակը կպայթի։ Մենք հո այս անօրինականությունների համար չե՞նք պայքարել, մեր մարտական ընկերները հո այս անօրեն երկրի համար չե՞ն զոհվել։ Դա պետք է հասկանա ցանկացած քաղաքացի ու իր ներդրումն ունենա։ Հավատացեք՝ մենք էլ կլինենք այնտեղ, որտեղ մեր ժողովուրդը կլինի, ու որտեղ մեր կարիքը կլինի։ Չնայած նորից ասեմ՝ տա Աստված, որ մեր կարիքը չլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում