Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի

Այսօր Ադրբեջանի բանակը սկսել է 15 հազար անձնակազմով խոշոր վարժանքները: Զորավարժության մեկնող շարասյան մեջ փորձագետները նկատել են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ): Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ DANA ինքնագնաց հրետանային համակարգի առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է: Արդիականացված տարբերակի հեռահարությունը կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Համակարգը կշռում է շուրջ 29 տոննա, շարժման առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ: Դատելով հրապարակված տեսանյութից և լուսանկարներից՝ Ադրբեջանը գնել է 2016 թ. արդիականացված Dana M1M հաուբիցներ:

Չեխիան նախատեսում էր 33 միավոր արդիականացնել միայն 2018-20 թթ-ին, փաստորեն` հատուկ Ադրբեջանի համար որոշակի քանակություն ավելի սեղմ ժամկետներում է արդիականացվել: Դատելով սրանից՝ կասկած չի մնում, որ Ադրբեջանը գնումը կատարել է հենց Չեխայից և ոչ թե որևէ երրորդ երկրից: Այս տեղեկատվությունը հուշում է, որ պատերազմի սանձազերծումն Ադրբեջանի պարագայում ոչ միայն քարոզչական շանտաժ է, այլ առաջին հերթին` իրական քաղաքականություն:

Բաքվում պատրաստվում են մոտալուտ պատերազմի, այլապես գոնե կարող էին սպասել մինչև 2018-20թթ-ը, երբ Չեխիան կարդիկանացներ Dana M1M հաուբիցները:

Ընդ որում, Ադրբեջանի իշխանությունների վարքագիծն ավելի անկանխատեսելի է դարձել կոռուպցիոն վերջին սկանդալից հետո, երբ արևմտյան կոշտ արձագանքներն ու ճնշումները Բաքվին ամբողջովին նետում են Մոսկվայի գիրկը` ճանապարհ բացելով ռուս-ադրբեջանական 2015-16թթ-ի համաձայնությունների վերակենդանացման համար:

Անցած տարի դա վերջացավ քառօրյա պատերազմով, մոտ ապագայում այդ հեռանկարը բացարձակապես չի բացառվում, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Արևմուտքի և Ռուսաստանի որակապես նոր հակադրությունն ավելի թուլացրել է փխրուն խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները: Սակայն խնդիրն ունի մեկ այլ ուշագրավ կողմ:

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել` հայ-չեխական տնտեսական հարաբերությունների թեմայով, որի ընթացքում բարձր գնահատականի արժանացեց Երևանի և Պրահայի քաղաքական հարաբերությունները` խոսելով նաև օգտակար փոխայցելությունների մասին: Սա է մեր դիվանագիտության որակը, երբ հաճախ մեր պաշտոնյաներն պետական այցերը շփոթում են տուրիզմի և հանգստի հետ: Երբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը սպառազինում է Ադրբեջանին, անհասկանալի է, թե այդ դեպքում Հայաստանն ինչ է անում ԵՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում:

Եթե հայ-չեխական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, անհասկանալի է, թե ինչո՞ւ է Չեխիան Ադրբեջանի համար ավելի սեղմ ժամկետներում սպառազինություն արդիականացնում: Եթե սա է բարձր մակարդակի հարաբերությունները, ապա պատկերացնել կարելի է, թե մյուս պետությունները, որոնց հետ չկան հատուկ հարաբերություններ, ինչ քաղականություն են իրականացնում Հայաստանի և ԼՂ հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում