Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Նախարարությունը հավես չունի Ամուլսարի հաշվետվություններն ուսումնասիրելու. ՀԲՃ

2017 թվականի օգոստոսի 4-ին մի շարք կազմակերպություններ դիմում էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով հանձնարարել բնապահպանության նախարարությանը լրջագույնս ուսումնասիրել և գնահատել միջազգային փորձագիտական երեք կազմակերպությունների հաշվետվություններն Ամուլսարի ոսկու ծրագրի մասին, քանի որ նրանցում հստակ նշված է, որ նման ծավալների հանքարդյունահանման հետևանքով աղտոտված ջրերի վնասազերծման ծախսերը կարող են բազմապատիկ գերազանցել պետության գանձարան մուծվելիք հարկերը, իսկ անկանխատեսելի դեպքերում՝ ամբողջովին մնալու են պետության և Հայաստանի քաղաքացիների ուսերին։

Խնդիրը նրանում է, որ այդ հետազոտություններում առկա են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք լուրջ կասկածի տակ են դնում Լիդիանի ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը, բավարար որակյալ, թարմ տեղեկատվությունը, հիմնավորվածությունը, ամբողջականությունը, ՀՀ օրենսդրության պահանջներին ու սահմանափակումներին համապատասխանությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նախատեսվող միջոցառումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի ծրագրի արդյունավետությունը։

Նաև բնապահպանության նախարարությանն առաջարկվել էր, որպեսզի այն՝ հաշվի առնելով ի հայտ եկած նոր էկոլոգիական գործոնները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն, ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի ՇՄԱԳ հաշվետվությանը 2016թ․-ի ապրիլի 29-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 դրական եզրակացությունը (մեր դիմումի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ

Դիմումը տալուց 25 օր անց ստանում ենք գրեթե ոչինչ չասող և հիմնական հարցադրումները հերթական անգամ անտեսող 1,5 էջանոց պատասխան՝ այս անգամ էլ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Սահակյանի ստորագրությամբ (տես այստեղ

Պարզվում է նախարարությունը որոշել է միայն տեղեկացնել, որ չի կարող ուժը կորցրած ճանաչել արդեն իսկ տրված դրական եզրակացությունը, քանի որ իրենց կարծիքով միջազգային անկախ փորձագիտական կազմակերպությունների ուսումնասիրություններում առկա հայտնաբերումները չեն կարող դիտվել որպես էկոլոգիական նոր գործոն։ Հետո ներկայացրել են իրենց այդ կարծիքն իբր հաստատող ինչ-որ կցկտուր հիմնավորումներ, որոնց իմաստ չենք տեսնում այս ձևաչափով անդրադառնալ, այլ ցանկանում ենք նշել միայն մեկ կարևոր փաստ․

Պատասխանում ընդհանրապես չկա ոչ մի հիշատակում այն մասին, որ բնապահպանության նախարարությունն ինքնուրույն ուսումնասիրել և գնահատել է միջազգային փորձագիտական երեք կազմակերպությունների մոտ 160 էջ կազմող հաշվետվություններն Ամուլսարի ոսկու ծրագրի մասին ու թե ինչ եզրակացության է հանգել։

Այդ ամենն անելու փոխարեն, նախարարությունը որպես ապացույց հերթական անգամ մեզ է հրամցրել լեռնահանքային ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող օֆշորային Lydian International ընկերության պատասխան հիմնավորումները, որոնք իբրև թե չեզոքացնում են միջազգային անկախ փորձագետների ներկայացրած լուրջ կասկածները թթվային ապարների դրենաժի ռիսկերի և մակերևութային ու ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտման հարցերի հետ կապված։

Այս պատասխանից մեկ անգամ ևս ակնհայտ է դառնում, որ երիցս ճշմարիտ են միջազգային անկախ փորձագետները, որոնք եկել են հետևյալ եզրակացության․

«Հայաստանի կառավարության կողմից Ամուլսարի նախագծի շրջակա միջավայրի վրաազդեցության մասին տրված պետական փորձագիտական եզրակացությունում որևէ ձևով չիհիշատակվում թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ), դրա կանխման և վերահսկողությանանհրաժեշտությունը, առվակների, գետերի և ջրամատակարարման հնարավոր երկարաժամկետաղտոտումը կամ հոսքերի ուղղությամբ դեպի ներքև ԹԱԴ-ի արտազատման բնապահպանականկամ առողջապահական հետևանքները: Ըստ ամենայնի, ՀՀ կառավարությունում չկափորձագիտական ներուժ, որը կարող է ճանաչել, գնահատել և մշտադիտարկել Ամուլսարի ԹԱԴ-ի կանխարգելումը կամ վերահսկել դրա հնարավոր հետևանքները Հայաստանի բնակչությանհամար»:

Ստացվում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է խոշոր հանքարդյունաբերական ծրագրի էկոլոգիական ռիսկերի միջազգային անկախ գնահատում, իսկ բնապահպանության նախարարությունն այդպես էլ հավես կամ գիտելիք չունեցավ, որպեսզի ուսումնասիրի Ամուլսարի վերաբերյալ այդ կազմակերպությունների հաշվետվություններն ու ներկայացնի իր մասնագիտական կարծիքը։ Չէ՞ որ ավելի հեշտ է գրել և ասել, որ հավատում ենք Լիդիանի ներկայացրած փաստարկներին ու չունենք լուրջ փորձաքննություն իրականացնելու ներուժ՝ դրանով խուսափելով պատասխանատվության որևէ բեռ կրելուց։

 

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում