Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Շարմազանովն այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Նշենք, որ այս տարի լրանում է անվանի ֆիզիոլոգ Լևոն Օրբելու 135-ամյակը և ականավոր հայագետ, արևելագետ և ազգագրագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը դիտել է տուն-թանգարանի ցուցադրությունը, լսել աշխատակիցների առաջարկները:

«Օրբելի եղբայրները հայ ազգի գիտական մտքի մեծություններից են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում հասել է համաշխարհային բարձունքների: Նրանց գիտական ժառանգությունն անգնահատելի է»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ իր նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ ԽՎ-ը կազմակերպելու է Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված միջոցառումներ: Նա հավելել է նաև, որ հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովում կկազմակերպվի Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ցուցանմուշների ցուցադրություն, կանցկացվի Օրբելի եղբայրների շաբաթ:

«Մենք պարտավոր ենք հիշել, մեծարել և ապագա սերունդներին ներկայացնել 20-րդ դարի համաշխարհային մեծության հայ երեք հռչակավոր գիտնական եղբայրներին»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է նաև, որ Լենինգրադի շրջափակման ժամանակ Հովսեփ Օրբելին, լինելով Էրմիտաժի տնօրենը, ֆաշիստական ոչնչացումից փրկել է համաշխարհային արվեստի շատ նմուշներ: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Հովսեփ Օրբելին Լենինգրադի շրջափակման հաղթահարման խորհրդանիշերից է:

Տուն-թանգարանի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ կարելի է սկսել քննարկումներ` ՀՀ ԳԱԱ արևելագիտության կամ հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հովսեփ Օրբելու անունով կոչելու վերաբերյալ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում