Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Ամերիկյան առաջարկից հետո, Սերժ Սարգսյանը, բառիս բուն իմաստով, հայտնվել է թակարդում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

-Պարոն Ենոքյան, անցյալ շաբաթավերջին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հայամերիկյան տնտեսական հարաբերության թեմայով, նշել, որ մեզ դեռևս չի բավարարում հայամերիկյան այսօրվա հարաբերությունների մակարդակը. զարգացման շատ մեծ ներուժ կա: Ինչո՞ւ հիմա Սերժ Սարգսյանը հիշեց հայամերիկյան հարաբերությունների մասին:

Վերականգնվող էներգետիկայի բնագավառում խոշորագույն ներդրումների ամերիկյան առաջարկն այնպիսին էր, որից ոչ մի խելամիտ երկիր չէր կարող հրաժարվել, սակայն Սերժ Սարգսյանը չի կարողանում տալ իր համաձայնությունը։ Նա, բառիս բուն իմաստով, հայտնվել է թակարդում։ Այս իրավիճակում նա պարզապես ջանքեր է գործադրում ցույց տալու, թե հայ-ամերիկյան հարաբերություններում ինքը ինչ-որ հեռանկարներ է տեսնում, որ Հայաստանը ցանկություն ունի այդ հարաբերությունները զարգացնելու և այլն։ Իրականում 8 միլիարդ դոլարի ներդրումների առաջարկին չարձագանքելը ամբողջովին բացահայտում է Հայաստանի արտաքին քաղաքականության ռուսական վեկտորը և Ռուսաստանից այնքան խիստ կախվածությունը, որ անգամ շատ փոքր ինքնուրույնություն չի թույլատրվում Հայաստանին։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը այդպես էլ չհիշատակեց՝ շաբաթներ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այն մասին է, որ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի գործակցության ներդրումային ներուժ կա: Ըստ Ձեզ, ինչո՞ւ:

-Սերժ Սարգսյանը չի կարողանում Ռուսաստանից թույլտվություն ստանալ այս ծրագիրն իրագործելու համար, որովհետև դրա իրագործումը նշանակում է ազատագրվել ռուսական էներգետիկ մենաշնորհից՝ կլինի գազի մատակարարման, էլեկտրաէներգիայի արտադրության, թե դրա բաշխման ոլորտում։ Ընդ որում, այս մենաշնորհը Ռուսաստանի համար էական տնտեսական նշանակություն չունի, քանի որ գազամուղը տարացիկ չէ և սնում է միայն Հայաստանին, իսկ մեր երկրից ստացված «Գազպրոմ»‑ի շահույթները պարզապես փշրանքն են նրա հզորագույն ֆինանսա-տնտեսական բուրգում։ Ավելին, այս գազային կապանքից ազատվելը Հայաստանին չի կարող դնել ռուսական ազդեցության ոլորտից դուրս, քանի որ Հայաստանը, միևնույն է, մնում է ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ, Հայստանում տեղադրված է խոշորագույն ռուսական զորախումբ, Ռուսաստանն է մեր զենքերի հիմնական մատակարարը, Ռուսաստանն է մեր հիմնական շուկան, և այլն։ Սակայն այս ամենով հանդերձ Մոսկվան Հայաստանին զրկում է զարգացման անգամ ամենափոքր հնարավորությունից։

-Արդյո՞ք սա կարող է պայմանավորված լինել նախօրեին Տավուշի մարզ կատարած «ռազմականացված» այցից անմիջապես հետո, որն էլ իր հերթին հաջորդել էր ՆալբանդյանՄամեդյարով հանդիպմանը:

-Անմիջական կապ չեմ տեսնում, որովհետև, անկախ ամեն ինչից, Միացյալ Նահագները կատարում է Մինսկի խմբում մեզ համար իր դրական դերը, որը բխում է առաջին հերթին իր շահերից, և հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցությունները հազիվ թե դրա վրա ազդեցություն ունենան։

Հնարավո՞ր է արդյոք տողատակում ինչոր ակնարկներ կան Ռուսաստանին:

-Ռուսաստանին ինչ-որ ակնարկներ անելու հնարավորություն Հայաստանը չունի, քանի որ այնքան է դարձել նրա հլու կամակատարը, որ անգամ Ռուսաստանը Հայաստանում լեզվի օրենք է թելադրում։

-Որքանո՞վ այս փուլում հնարավոր կլինի զարգացնել հայամերիկյան հարաբերությունները:

-Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեծ հնարավորություններ չկան։ Կարծում եմ՝ Հայաստանն այս հարաբերություններում ամբողջովին զրկված է նախաձեռնողականությունից, իսկ ամերիկյան առաջարկների համար միշտ թույլտվություն է հայցում Մոսկվայից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում