Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Սահմանադրության փոփոխության անվան տակ ամեն ինչ անում են, որպեսզի իշխանությունը պահեն իրենց ձեռքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

– Պարոն Համբարյան, այսօր՝ Սահմանադրության օրը, իր շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանն ասել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն: Փաստորեն ավելի ժողովրդավար լինելու համար սահմանադրական փոփոխություննե՞ր էին պետք։ 

Իհարկե, Սահմանադրությունը չէ, որ մեզ ավելի ժողովրդավար է դարձնելու: Բացի այդ, սահմանադրական բարեփոխումները պետք է պահանջված լինեն ներքևից, այսինքն՝ հասարակությունն այնքան զարգացած պետք է լիներ, որ մեզ անհրաժեշտ լինեին սահմանադրական բարեփոխումներ: Խնդիրը հետևյալն է. Հայաստանում Սահմանադրության փոփոխումը կազմակերպված էր վերևների կողմից և բացարձակ պահանջված չէր հասարակության կողմից: Նախևառաջ մենք դեռ այն հին Սահմանադրությունը չէինք «սպառել»: Նախ՝ հին Սահմանադրությամբ մենք պետք է շատ առաջ գնայինք: Բացի այդ, իշխանությունները Սահմանադրության փոփոխության անվան տակ ամեն ինչ արեցին և անում են, որպեսզի իշխանությունը պահպանեն իրենց ձեռքում: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, շատ զարմանալի և շատ զավեշտալի է, որ մենք դառնում ենք պառլամենտական հանրապետություն՝ այն դեպքում, երբ կուսակցական շինարարությունը Հայաստանում չի ավարտվել: Մենք չունենք գաղափարական կուսակցություններ, որոնց գաղափարներն ընդունվում են հասարակության կողմից: Իհարկե, կան մեկ-երկուսը, նույն ՀՅԴ-ն և Կոմկուսը, որոնց վարկանիշը բնակչության մոտ շատ ցածր է,և ի հակակշիռ այս ցածր վարկանիշ, բայց գաղափարախոսություն և պատմություն ունեցող կուսակցությունների՝ ունենք կուսակցություններ, որոնք գոյատևում են և ձևավորվել են մարդկանց շուրջ: Օրինակ՝ ՀՀԿ-ն ոչ թե կուսակցություն է, այլ ակումբ է, որի մեջ ներգրավված են այն բոլոր քաղաքական գործիչները, որոնք ունեն պաշտոններ: Համոզված եմ, որ եթե ՀՀԿ-ն զրկվի իշխանությունից, շատ արագ կկազմաքանդվի, ինչպես դա եղավ ՀՀՇ-ի հետ 98 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Բացի այդ, ունենք մարդ-կուսակցություններ, որոնք ձևավորվել են մարդկանց շուրջ, օրինակ՝ ԲՀԿ-ն, այսօրվա «Ծառուկյան» դաշինքը, որը իր և՛ ռեյտինգային պահով, և՛ ռեսուրսային պահերով ամբողջությամբ պարտական է մեկ մարդու՝ Գագիկ Ծառուկյանին: Նույնը կարելի է ասել «Հայկական վերածնունդ» կուսակցության մասին, որը հիմնականում ձևավորվել էր Արթուր Բաղդասարյանի շուրջ: Այնպես որ՝ այս կիսատ-պռատ բազմակուսակցական համակարգով մենք թևակոխոմ ենք դեպի պառլամենտարիզմ: Բացի այդ, մենք անպայման պետք է հաշվի առնենք, որ բավական բարդ տարածաշրջանում գտնվող երկիր ենք, և սա իհարկե չի նսեմացնում այն հանգամանքը, որ մենք պետք է դեմոկրատական լինենք, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք պետք է ունենայինք այնպիսի Սահմանադրություն, որը կերաշխավորեր ուժեղ նախագահ, ուժեղ կառավարություն, ուժեղ օրենսդիր իշխանություն և անկախ դատական իշխանություն: Շատ դեպքերում ես տեսնում եմ, որ մեզ համեմատում ենք Իսրայելի հետ, բայց մենք մոռանում ենք մեկ բան՝ յուրաքանչյուր երկրի հաջողություն և ներքին կայունություն պայմանավորված են բարձր սոցիալ-տնտեսական վիճակով: Եվ երբ մենք համեմատվում ենք Իսրայելի հետ, պետք է իմանանք, որ Իսրայելի բնակչությունն աղքատ չէ՝ ի տարբերություն ՀՀ բնակչության, որտեղ  աղքատության շեմն արդեն 40 տոկոսից անցել է: Ունենալով այսպիսի ծանր սոցիալ-տնտեսական վիճակ և բավական բարդ արտաքին խնդիրներ՝ մենք դառնում ենք պառլամենտական հանրապետություն: Եվ ես սա համարում եմ շատ ժամանակավրեպ և սխալ քայլ:

– Ըստ էության՝ սահմանադրական բարեփոխումները մեկ նպատա՞կ էին հետապնդում՝ ՀՀԿ-ի կյանքը իշխանությունում երկարաձգելո՞ւ:

– Այստեղ բարեփոխման մասին խոսք լինել չի կարող, սա Սահմանադրության փոփոխություն էր, որով մեր երկիրը, որը կիսանախագահական-կիսապառլամենտական էր, հիմա լիովին դարձավ  խորհրդարանական երկիր: Իմ կարծիքով՝ այս ամենի նպատակը գործող իշխանության, կոնկրետ ՀՀԿ-ի ձեռքում իշխանությունը պահելն է, որովհետև եթե անկեղծ, ապա ՀՀԿ-ն ունի շատ մեծ կադրային խնդիրներ: Երկրորդ՝ գործող նախագահը իր շրջապատում չուներ այն անձը, որը կներկայացներ ՀՀԿ-ն նախագահական ընտրություններին: Որքան էլ հայտարարեն, որ ամենապայծառ և խելացի դեմքերը ՀՀԿ-ում են,  իրականությանը սա չի համապատասխանում, և ՀՀԿ-ն և շատ այլ կուսակցություններ ունեն կադրային քաղց: Սրա վառ օրինակն այն է, որ նույն մարդը կարող է 5-6 անգամ նշանակվել նախարար, ինչը աբսուրդ է, և Հայաստանի պարագայում դա հանգեցնում է  լճացման և ճահճացման:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը կենացի նման մի բան էր՝ նվիրված Սահմանադրության ընդունման 22-րդ տարեդարձին, և ոչ ավելի:

– Խորհրդարանական համակարգի պայմաններում, ըստ Ձեզ, ֆորս-մաժորները, քաոսային իրավիճակները չե՞ն ավելանա: Այս առումով վտանգներ չկա՞ն:

– Իհարկե, բարդ է լինելու: Եվ խորհրդարանական երկրների ամենաբացասական կողմերից մեկը հենց ճգնաժամերն են, որը մենք տեսնում ենք՝ շատ դեպքերում գոյություն ունեն խորհրդարանական երկրներում, որտեղ սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը բավական բարդ է: Եվ մեծ քանակությամբ և բավական շատ են տեղի ունենում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, երբ ձևավորված կոալիցիաները փլուզվում են. կամ ընդհանրապես գործող իշխանությունները չեն ստանում այն դրական բավարար գնահատականը խորհրդարանական ուժի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում