Վերջերս Apple ընկերությունը ներկայացրեց սմարթֆոնների 2 նոր մոդել՝ iPhpne 5C և iPhone 5S:
Յուրաքանչյուր շնորհանդեսից հետո, կարծես, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը ազդում է հետագա գործողությունների վրա: Սակայն Apple-ը ոչինչ հենց այնպես չի անում: Եթե ընկերության բաժնետոմսերն անկում են ապրում, խնդիր չէ՝ կբարձրանան: Samsung-ը վաճառքի առումով գերազանցո՞ւմ է Apple-ին՝ դա էլ կանցնի: Եվ վերջապես՝ Android-ը նվաճո՞ւմ է աշխարհը. ոչինչ, ինչպես նվաճել է, այնպես էլ կկորցնի:
Apple-ը կատարյալ էկոհամակարգ է ստեղծում, որտեղ ներառված են ընկերության բոլոր արտադրանքները՝ iPphone-ից Apple TV: Այն կատարելագործում է իր սարքերը՝ չփոխելով դրանց էությունը: Ընկերությունը փորձում է իր արտադրանքը հնարավորինս կատարյալ դարձնել:
Սակայն ինչպես ասել է «Մատրիցայի» ճարտարապետը՝ ոչ կատարյալ մարդն իրեն հարմարավետ կարող է զգալ միայն ոչ կատարյալ աշխարհում: Ուստի Apple-ի արտադրանքը իրոք զանգվածային կդառնա այն ժամանակ, երբ ստեղծողները վերջ այն կատարյալ դարձնելու փորձերին:











































