Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Գողական օրենք է՝ ստորագրությունս վերցրել օգտագործել են. Մուշեղ Սաղաթելյանը ևս տեղյակ չի եղել իր «ինքնաբացարկի» մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ,  «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը։

– Պարոն Սաղաթելյան, հրապարակվեց «Ծառուկյան» դաշինքի՝ ինքնաբացարկի դիմում հայտնած թեկնածուների ցանկը, Դուք ևս այդ ցանկում եք։ Տեղյա՞կ եք։

Այդ թեմայով ինձ հետ խոսակցություն չի եղել։ Բայց շտաբում բազմաթիվ անձնական թղթեր եմ ներկայացրել՝ ոստիկանությունից և այլն։ Ընդունողը Մուրադյան Ալբերտն էր՝ իր մոտ է  եղել, բայց ինքնաբացարկի մասին խոսք չի եղել։ «Ծառուկյան» դաշինքի շտաբում մի աղջիկ կար նստած՝ քարտուղարությունում, այդ աղջկան  լիազորագիր տրվեց թեկնածուի, այդտեղ եմ ստորագրել։ Բայց ուրիշ տեսակի խոսակցություն չի եղել, ինքնաբացարկի մասին խոսակցություն ինձ հետ չի եղել։ Չգիտեմ՝ ինչ մատյանի մեջ եմ ստորագրել, ինչ կարգով է եղել, թող իրենք ասեն, թե այդ  ողբերգական արարողությունը ոնց է եղել։

– Այսինքն՝ ինչպես հասկացա, Ձեզ ուրիշ թղթեր են տվել ստորագրելու, և հիմա պարզվում է՝ դա ինքնաբացարկի դիմում է եղել։

Ես օրենքով պահանջված թղթեր եմ ներկայացրել, երկու անգամ ինձ շտաբ են կանչել, թուղթ են տվել՝ ստորագրել եմ, որ անձնական գործ են կազմում, բայց ինքնաբացարկի մասին խոսակցություն ընդհանրապես չի եղել:
Այսինքն՝ Ձեզ ասել են՝ անձնական գործի դիմում է։

– Ես երեկ նոր իմացել եմ, որ ինքնաբացարկի դիմում է եղել  իմ անունից։ Մնացածը իրենք գիտեն։

– Իսկ Դուք ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ եք։ Օրինակ՝ Նապոլեոն Ազիզյանը գնում է  ԿԸՀ՝ իր մանդատը ստանալու։

– Ես հիմա Գյումրիում եմ, չեմ հասցնի մինչև 15.00-ը գամ Երևան։ Բացի դրանից՝ եթե ես ինքնաբացարկի դիմում չեմ գրել, ապա ինչո՞ւ գրեմ՝ խնդրում եմ ինքնաբացարկիս դիմումը հետ ընդունեք։ Եթե ես դա չեմ արել, ինչո՞ւ գրեմ։ Դրանով ապացուցեմ, որ արել եմ, ու իրենք էլ ինչ-ինչ որոշումնե՞ր կայացնեն։

– Այս երևույթն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Սա հիմա հիվանդություն է, բոլորի մոտ էլ կա։ Գողական օրենք է՝ նախօրոք ստորագրություն են վերցնում ու ժամանակին օգտագործում։ Եթե նոտարով է, իմ կարծիքով՝ անձը պետք  է պարտադիր ներկա լիներ, որ նոտարական գործողություն արվեր։

– Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրն է արել, երևի Ձեր ներկայությունը չի պահանջվել։

– Չգիտեմ։ Դա  իրենց խնդիրն է արդեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում