Tuesday, 28 07 2026
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ

Ո՞վ կլինի «Հայկական Մեդվեդևը»

Հայաստանում քաղաքական գործընթացների գնահատման չափանիշները դեգրադացվել են: Բոլոր խոսակցությունները հանգում են նրան, որ եթե երկրում չկան հետընտրական զարգացումներ, ապա ընտրությունների որակը լավն է եղել: Սա քաղաքականության պրիմիտիվ ընկալում է կամ քաղաքակականության ընկալման բացակայություն առհասարակ: Նախ, ընտրությունների որակը որևէ աղերս չունի հաղթող կամ պարտվող ուժերի վարքագծի հետ: Հատուկ քննարկման առարկա է այն հարցը, թե ինչ ասել է «հետընտրական զարգացում»: Եթե դրա տակ հասկանում ենք այն, ինչի ականատեսը դարձել ենք վերջին քսան տարիներին, երբ պարտված թեկնածուներն ու կուսակցությունները իրենց էներգիան անիմաստ պարպել են փողոցներում և հրապարակներում, ապա դա ընտրական գործընթացի բովանդակության ձևախեղման դրսևորում է և հատուկ վերլուծության անհրաժեշտություն չունի:

«Հետընտրական զարգացումը», դասական իմաստով, նոր իրավիճակի, ընտրությունների արդյունքների ռացիոնալ քննարկումն է` երկրի զարգազման համատեքստում: Այս «հետընտրական զարգացումը» մենք վաղուց չունենք` օտարվելով այն ամենից, ինչը կոչվում է քաղաքականություն: Ու պատահական չէ, որ հետընտրական Հայաստանում, որը նաև թևակոխել է մի նոր ընտրական գործընթաց, մենք ականատեսն ենք լինում ոչ թե քաղաքական զարգացումների, դիսկուրսի, մրցակցության կամ կոմպրոմիսների, այլ ընդամենն` առևտրականների ցույցերի, որոնք միանգամայն տեղավորվում են ներհամակարգային զարգացումների, գզվռտոցի, վերադասավորումների ու դիրքավորումների համատեքստում: Մենք չունենք քաղաքականություն և այդպիսին համարում ենք այն, ինչը համակարգի տարբեր սեգմենտների կլանային, մասնավոր, ոչ քաղաքական հարաբերությունների կամ կոմպրոմիսների հետևանք է: Նման իրավիճակը գծագրվել, նախանշվել է դեռ 2015-ի սահմանադրական փոփոխություններով, որոնք իշխանության վերարտադրության հայկական վարքածի ինստիտուցիոնալ, նաև` քաղաքական-մոտիվացիոն գործիքն էին:

Իշխանության վերարտադրությունը եվրասիական օրինաչափություն է, և զուր է ՀՀԿ ինտելեկտուալ թևը ճգնում հայաստանյան գործընթացը համեմատել եվրոպական օրինակների, նախադեպերի հետ: Անգելա Մերկելը կարող է երեք, չորս անգամ անընդմեջ զբաղեցնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը, սակայն դա անում է առանց Սահմանադրությանը դիպչելու, մրցակցային ընտրություններում ընդդիմությանը հաղթելով: Իշխանության վերարտադրությունը չի ենթադրում մրցակցության, պայքարի էլեմենտ, եթե նույնիսկ համակարգի ֆորմալ առաջնորդը տեղը զիջում է ուրիշի, հիերարխիայի ավելի ցածր աստիճանում գտնվող մեկին: Եթե անգամ 2015-ից հետո Հայաստանում եղել են զարգացումներ, որոնք հեռավոր աղերս են ունեցել քաղաքականության հետ, ապա դրանք տեղի են ունեցել իշխանության վերարտադրության գործընթացի շրջանակներում կամ ծառայեցվել են դրանց: Նույնիսկ քառօրյա պատերազմը, որ առիթ տվեց իշխանությանը` բանակի դերը վերագնահատել և հարմարեցնել ներհամակարգային պայքարի տրամաբանությանը: Նույնիսկ «Սասնա ծռերի» միջադեպը, ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված ճգնաժամը, որի հանգուցալուծման խորքերում սաղմնավորվում էր ներհամակարգային հերթական վերադասավորումը:

ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները խորքային անալիզի անհրաժեշտություն չունեն. դրանք վերջին «ստուգողական աշխատանքն» էին վճռորոշ «քնությունից» առաջ: Ընտրություններում չարձանագրվեց անգամ հին ու նոր «ոգիների» բախում, եթե մի կողմ թողնենք մի քանի լոկալ դրսևորումներն ու բախումները: Գործընթացից շահած դուրս է եկել միայն Սերժ Սարգսյանը: Նրան հաջողվել է կոնսերվացնել հանրային դժգոհությունը (այն մի օր կարող է պետք գալ), ընդդիմության համար գտնել «անշառ» զբաղմունք, իսկ համակարգի ներսում գեներացնել մրցակցություն` ուղղակի կամ անուղղակի վավերացնելով հնարավոր «ժառանգորդների» ներդրումային ուտոպիաները կամ բանակային ռեֆորմ կոչվող տեսությունները: Ոչինչ որոշված չէ, բայց համակարգի «խաղացողները» միմյանց հետ մրցում են` յուրաքանչյուրն իրեն պահանջարկված զգալով ու ներքին հույսով, որ «շեֆի» ընտրությունը հենց իր վրա է կանգ առնելու կամ, որ «շեֆը» հենց իր աջակցության կարիքն է զգալու իշխանության ղեկին մնալու համար:

Եթե երկրում կա մեկը, որ քաղաքական որոշում պետք է կայացնի` դա Սերժ Սարգսյանն է, ով երկընտրանքի առաջ է` դառնա՞լ վարչապետ 2018-ին` «ազգային համաձայնության» խոստացված իշխանությունը ձևավորելով ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ, թե՞ իշխանությունը ժամանակավորապես հանձնել «Հայկական Մեդվեդևին»: Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, դեռ վերջնական որոշում չունի, առայժմ ժյուրիի կարգավիճակով հետևում է «Հայկական Մեդվեդևի» ընտրության համար անցկացվող մրցույթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում