Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Բարոյականության դատն առոչինչ է առանց իրավական դատի. Գալուստ Սահակյանի ուղերձը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր՝ քսաներորդ դարի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մենք մտովի ավելի քան մեկ դարով գնում ենք հետ՝ ոգեկոչելու մարդկային բարոյականության և առողջ բանականության սահմաններում չտեղավորվող ոճրագործությանը զոհ գնացած մեր նահատակված հայրենակիցներին: Մենք մտովի միանում ենք նրանց՝ միասին պայքարելու այսօր էլ տարբեր երկրներում շարունակվող պետական ահաբեկչության, մարդկային կյանքերի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների ու բռնությունների դեմ, որովհետև ոչ ոք, քան նրանք՝ Հայոց ցեղասպանության զոհերը, ավելի լավ չգիտի, թե ինչ է պետականորեն քարոզվող ազգային խտրականությունը, թշնամանքի քաղաքականությունը, ինչ են կենազրկումը, հայրենազրկումը և ունեզրկումը: Ավելի քան 100 տարի առաջ նրանք իրենք էլ չգիտեին այդ մասին, որովհետև թվում էր, թե մարդկությունը զարգանում է առաջընթաց քաղաքակրթության ճանապարհով: Իրականում հենց այդպես էլ կար, միայն թե ոչ տարբեր ազգերի ու ժողովուրդների հայրենիքների բռնազավթման հետևանքով առաջացած թուրքական պետության մեջ, որտեղ քաղաքակրթությունն այսօր էլ շարունակում է մնալ այլատյացության ու անհանդուրժողականության, մարդկային առաջ ադեմ արժեքների ուրացման ու ոտնահարման մակարդակում:

Հարյուրամյակի հեռավորությունից քաղաքակիրթ մարդկությանն առավել քան հասկանալի է, որ այդ ամենը հանգեցնում է մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ ցեղասպանության: Հասկանալի է, սակայն դեռևս բավարար չեն կանխարգելիչ ու պատժիչ գործողությունները ցեղասպանների դեմ՝ անկախ հանցագործության վաղեմության ժամկետից:

Հարյուրամյակի հեռավորությունից Հայոց ցեղասպանության զոհերը քաղաքակիրթ մարդկությանը պատգամ են հղել՝ իրականացված Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումն անարդյունք են առանց հնարավոր ցեղասպանությունների կանխման գործնական քայլերի: Բարոյականության դատն առոչինչ է առանց իրավական դատի, որն իրականություն դարձնելը ժամանակակից մարդկության պարտքն է թե Հայոց ցեղասպանության և թե նրանից հետո աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ,

մենք ապացուցել ենք, որ անհնար է նենգափոխել պատմությունը կամ սակարկել դրա շուրջ: Որևէ պետության, առավել ևս ցեղասպան պետության ղեկավար, անկախ բռնակալի իր հավակնություններից, որևէ պետություն, անկախ սահմանադրորեն ամրապնդվող իր բռնատիրական կարգերից, չի կարող այնքան զորեղ լինել, որ պարտակի կամ կեղծի փաստերը, որոնք ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր են ավելի ակնհայտ ու անհանդուրժող դառնում: Մենք իրական ու ճշմարտացի պատմության, արդար դատի և արդարների հիշատակի պաշտպանն ենք, ցեղասպանություն իրողության ու երևույթի մոռացումը բացառողը, ինչպես մեÖ € սահմանը պաշտպանող զինվորն է այլևս բացառում հայի ցեղասպանումն ու հայրենազրկումը:

Սիրելի հայրենակիցներ,

արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելուց զատ՝ ապրողներս մի լուռ խոստում ունենք տված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայրենազրկումը փոխհատուցել հզոր ու միասնական հայրենիքի վերստեղծմամբ, կենազրկումը՝ ազգովի բազմապատկվելով, ունեզրկումը՝ բարգավաճմամբ և հզորանալով: Ցեղասպանության դժոխքը վերապրածները և ցեղասպանության զոհերի հիշատակները հորդորում են ու պարտավորեցնում մեզ՝ ոգեկոչել ու հիշել ուժեղանալով, երբեք չկորցնել ոչ միայն հույսն ու ոգին, այլև ամենածանր պահին անգամ հավատարիմ մնալ ինքներս մեզ, մեր արժեքներին և, որ ամենակարևորն է, հայրենիքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում