Tuesday, 28 07 2026
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել

Հայ դատի հանձնախումբը դրական է գնահատում Արցախի օմբուդսմենի այցն ԱՄՆ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը տասնօրյա շրջագայություն է իրականացրել Միացյալ Նահանգներում, որի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ իրագործված պատերազմական հանցագործությունները: Հայ դատի ԱՄՆ արևելյան ափի հանձնախմբի կողմից կազմակերպված շրջագայության ժամանակ Մելիքյանը եղել է Մասաչուսեթսում, Ռոդ Այլենդում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում` շուրջ 40 հանդիպում անցկացնելով տարբեր պաշտոնյաների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և մարդու իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ:

«Կարևոր է Արցախի ուղերձը փոխանցել աշխարհի գլխավոր քաղաքների միջոցով»,- նշել է օմբուդսմենը: Նա հարցազրույց է տվել Foreign Policy պարբերականին, ինչպես նաև քննարկումներ անցկացրել The Washington Post-ի լրագրողների հետ: Վաշինգտոնում նա հանդիպել է նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Դեյվ Թրոթի, Ջեքի Սփայերի, Դևիդ Վալադոյի և Ջիմ ՄըքԳովերնի հետ:

Ամփոփելով այցի արդյունքները` հանձնախմբի հաղորդակցության բաժնի տնօրեն Արթուր Մարտիրոսյանն ասել է. «Մենք ուրախ էինք Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ապահովելու Մելիքյանի շփումը կարևոր պաշտոնյաների ու խմբերի հետ: Այսօր, երբ տարածաշրջանը հայտնվել է ավտոկրատական և պոպուլիստական միտումների մեջ, Արցախը դարձել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների փարոս: Մենք հպարտ ենք այն առաջընթացով, որն Արցախը գրանցել է քառորդ դար առաջ անկախություն ձեռք բերելուց հետո` արևմտյան արժեքների և ավանդույթների պահպանման գոր ծում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում