Tuesday, 28 07 2026
Հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդը
22:50
Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան
Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը
Տաջիկստանում խստացրել են հիջաբի և մորուքի նկատմամբ վերահսկողությունը
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:10
Ռոբերտո Մանչինին կրկին կգլխավորի Իտալիայի հավաքականը
22:00
«Վիրտուալ իրականության ուժը․ հույզեր, կարեկցանք և ազդեցություն»
21:50
Զելենսկին Թրամփի հետ հանդիպումը «լավ է» գնահատել
21:40
Ավելի քան 900 հազար հաճախորդ, 1 տրիլիոն դրամի ավանդներ․ Ամերիաբանկ
21:30
ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ
Երևանի և Մոսկվայի միջև երկխոսությունը կշարունակվի` փորձելով փոխզիջումներ գտնել
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 4-ին ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դիտորդական առաքելությունների գործունեությանը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում, իսկ կառույցները, որոնք նրանք ներկայացնում են, ըստ Նախագահի, մեր երկրում դիտարկվում են որպես երկարաժամկետ գործընկերներ ժողովրդավարության զարգացման և մասնավորապես՝ ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու գործում: «Հենց այդ պատճառով է, որ մենք բարեխղճորեն և մանրամասն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողությունները, գնահատականները և հետընտրական գործընթացներում մշտապես համագործակցելով համապատասխան կառույցների հետ, փորձում ենք իրականություն դարձել այն առաջարկությունները, որ ներկայացնում են դիտորդական առաքելությունները»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ այդ համատեքստում հիշատակելով լայն քաղաքական, հասարակական քննարկումների ու կոնսենսուսի արդյունքում, ինչպես նաև Վենետիկի հանձնաժող ովի անմիջական օժանդակությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունման փաստը:

Հանրապետության Նախագահը հավաստիացրել է դիտորդական առաքելության ղեկավարներին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցելու բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և նրանցից ակնկալում են անկողմնակալ և հավաստի գնահատական Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների մասին:

Յան Պետերսենը շնորհակալություն է հայտնել ընտրությունները դիտարկելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելու համար՝ նշելով, որ առաքելությունն արդեն 11-րդ անգամն է Հայաստանում ընտրություններ դիտարկում, և մշակած մեթոդաբանությունն ու փորձը միանգամայն համապատասխանում են Հայաստանում ընտրությունները պատշաճ դիտարկելու, եզրակացություններ կատարելու պահանջներին: Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է խոսել Հայաստանում գտնվելուց ի վեր՝ անցած երկու շաբաթների ընթացքում իշխանությունների, քաղաքական կուսակցու թյունների և բոլոր մյուս գործընկերների հետ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելության համագործակցության մասին և տեղեկացրել, որ առաքելության դիտորդներն արդեն գործուղվել ու տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով մեկ և պատրաստ են իրականացնելու իրենց առաքելությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում