Sunday, 26 07 2026
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Մասիսում ՀՀԿ-ականների բախման գլխավոր դերակատարներից մեկը Վլ. Գասպարյանի թիկնազորի պետի քաղաքապետ փեսայի եղբայրն է

Մասիս քաղաքում նախընտրական կրքերը կարծես թե մեղմացել են։ Անգամ հաջողվել է իրավիճակը հարթել առանց քրեական գործերի։

Մեր տեղեկություններով՝ Մասիսում ՀՀԿ-ականների բախման միջադեպի գլխավոր դերակատարներից մեկն էլ եղել է Մասիսի քաղաքապետ, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի եղբայրը։ Վերջինս մեր տեղեկություններով՝ անձամբ է զանգել Արայիկ Գրիգորյանի շտաբ ու հայտնել է, որ խոսելու բան ունեն։ Սակայն շտաբի պատասխանատու Էդգար Ավոյանը, որը Արարատի գազի վարչության պետն է, հասցրել է «թռնել», Ավոյանը կանխատեսելով տհաճ զարգացումներ՝ Սամվել Հակոբյանին առաջարկել է միասին հեռանալ շտաբի տարածքից, բայց Սամվելը, ով ի դեպ, տեղի ունեցած ծեծկռտուքից ամենաշատ տուժողն է, չի գնացել ընկերոջ հետևից։ Սա իր հերթին խժդժություններ է առաջացրել Գրիգորյանի կողմնակիցների միջև։

Նշենք նաև, որ մեր տեղեկություններով՝ այդ օրվա միջադեպի գործով Արարատի մարզային ոստիկանությունը, ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ բերման է ենթարկել Մուրադ Մուրադյանի կողմնակից մի խումբ երիտասարդների, սակայն Դավիթ Համբարձումյանը աներոջ միջոցով բոլորի հարցերը լուծել է և ոչ մեկի վրա գործ չի հարուցվել:

Հիշեցնենք, որ նախօրեին Մասիս քաղաքում բախվել էին ՀՀԿ երկու թեկնածուների՝ Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի կողմնակիցները։ Վեճը ծագել էր այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել էին Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են վերջինիս թեկնածությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում